Գրադարան

Հոդախախտ. առաջին օգնություն

Հոդախախտ. առաջին օգնություն

Time Read 1 րոպե

Հոդախախտը վնասվածք է, որի ժամանակ ոսկորների հոդային ծայրերի տեղաշարժվում են իրենց նորմալ դիրքերից` բերելով հոդի ներսում դրանց ճիշտ շփման և հոդի շարժունակության սահմանափակման։​​

Հոդախախտի պատճառը սովորաբար տրավման է՝ ընկնելուց, ավտոճանապարհային պատահարից, բարձր արագության կամ կոնտակտային մարզաձևերի կամ պատահական բախումներից:

Հոդախախտը սովորաբար ներառում է մարմնի մեծ հոդերը: Չափահասների մոտ վնասվածքի ամենատարածված շրջանը ուսագոտին է, իսկ երեխաների մոտ՝ արմունկը: Ձեր բութ և մյուս մատները ևս կարող են հոդախախտվել, եթե բնական շարժողության սահմաններից դուրս հարկադիր շարժում կատարեն, ինչպես, օրինակ, վայր ընկնելիս, հարվածելիս կամ հարված ստանալիս:

Վնասվածքը կարող է ժամանակավորապես ձևափոխել և անշարժացնել ձեր հոդը՝ նաև առաջացնելով վնասված շրջանում հանկարծակի սուր ցավ և այտուց:

Հոդախախտը պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն և հոդածայրերի ուղղում՝ միայն բժշկի միջամտությամբ։

Եթե համոզված եք, որ ունեք հոդախախտ

  • Մի՛ հետաձգեք բուժօգնությունը և անհապաղ դիմեք մոտակա բժշկական կենտրոն:
  • Մի՛ փորձեք վնասված հոդում որևէ շարժում կատարել, այլապես կարող եք վնասել մոտակա մկանները, ջլերը, նյարդերը կամ արյունատար անոթները: Քանի դեռ բուժօգնություն չեք ստացել, անշարժացրեք վնասված վերջույթն այնպես, որ տվյալ հոդում շարժումները սահմանափակվեն: Այս նպատակի համար կարող եք օգտագործել գլխաշոր, շինա, փայտ, ձող և այլն:
  • Դրեք սառեցնող միջոց (սառցեպարկ) վնասված հոդին: Սա կարող է օգնել այտուցի մեղմացմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2020 վերանայվել է՝ 15-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: