Երեխաները հաճախ փորձում են իրենց քիթը մտցնել տարբեր առարկաներ կամ իրեր:
Եթե այդ առարկաները փոքր են և կարող են քթանցքով ներհրվել քթի խոռոչ, հնարավոր է քթուղու խցանում:
Եթե ձեր երեխայի հետ նման բան է տեղի ունենում, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն հանել քթի ներսում հայտնված առարկան: Հատկապես սուր եզրերով նման օտար մարմինները հեռացնելը կարող է առաջացնել քթի լորձաթաղանթի վնասվածք և քթային արյունահոսություն:
Եթե օտար առարկան քթի խոռոչի ետին բացվածքով հայտնվում է ըմպանում, կարող է առաջացնել կոկորդի կամ օդատար ուղիների խցանում՝ զարգացնելով շնչահեղձություն:
Քթում օտար մարմնի ցանկացած դեպքում զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ունեցող հիվանդանոց:
Մինչև բժշկական օգնությունը, փորձեք երեխայի գլուխը պահել առաջ թեքած վիճակում, որ կանխարգելեք օտար մարմնի էլ ավելի խորանալը դեպի քթի խոռոչ:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024