Նման իրավիճակում դուք գիտեք, որ այս գանգատներն ուղղակիորեն կապված են ականջում հայտնված օտար մարմնի հետ, մինչդեռ մանկահասակ երեխաները կարող են այս մասին չտեղեկացնել:
Եթե ականջում հայտնվել է որևէ օտար մարմին, ապա զգուշությամբ փորձեք անել այս քայլերը:
Մի՛ փորձեք ականջը մտցնել բամբակե տամպոն կամ փորձել չերևացող առարկան հեռացնել լուցկու հատիկով, ատամի մաքրիչով և այլ սրածայր առարկաներով, որոնք կարող են վնասել անցուղու պատերը կամ թմբկաթաղանթը
Օգտվեք ծանրության ուժից և փորձեք հեռացնել ականջի օտար մարմինը՝ գլուխը տվյալ կողմով թեքելով դեպի ներքև:
Ականջում միջատ հայտնվելիս փորձեք օգտագործել ձեթ (օրինակ՝ մանկական յուղ): Նման դեպքերում գլուխը պահեք ականջը դեպի վեր դիրքում, որից հետո ականջի անցուղի կաթեցրեք նախապես տաքացված ձեթ կամ յուղ, որը կարող է դեպի վեր բարձրացնել այդ միջատին:
Փորձեք առանց ասեղի ներարկիչով ականջի անցուղի լցնել և օտար մարմինն իռռիգացնել նախապես տաքացված մաքուր ջրով:
Մի՛ փորձեք վերոնշյալ քայլերը, եթե կասկածում եք, որ ձեր ականջի թմբկաթաղանթը կարող է վնասված լինել:
Դիմեք բժշկին, եթե այս քայլերն անարդյունք են կամ կասկածում եք, որ ինքնուրույն կկարողանաք հեռացնել օտար մարմինը: Առանց ուշացնելու դիմեք բուժօգնության, եթե՝
զգում եք սուր կա սաստիկ ցավեր
լսողական անցուղուց առկա է արտադրություն՝ դեղնավուն, դեղնականաչավուն կամ արյունային
ձեր լսողությունը կտրուկ թուլացել է
ականջում զգում եք արտասովոր ձայներ կամ հնչյուններ
առկա են այլ, արտաքնապես ականջի հետ կապ չունեցող այլ գանգատներ ևս:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։