Գրադարան

Օտար մարմին աչքում. առաջին օգնություն

Օտար մարմին աչքում. առաջին օգնություն

Time Read 2 րոպե

Աչքում պատահաբար հայտնված օտար մարմինը տհաճ զգացողությունից ու ցավից բացի կարող է առաջացնել այլ հետևանքներ ու բարդություններ ևս, ընդհում մինչև՝ տեսողության կորուստ:

Ինչպե՞ս օգնել ինքդ քեզ

  • Օճառաջրով լավ լվացեք և չորացրեք ձեր ձեռքերը:
  • Եթե կրում եք կոնտակտային լիզաներ, ապա ժամանակավորապես հանեք դրանք: Երբեմն օտար մարմինը կարող է ֆիքսվել լինզայի մակերևույթի վրա:
  • Փորձեք հեռացնել օտար մարմինը գոլ մաքուր ջրով ողողելով բաց աչքը կամ օգտագործեք մաքուր գոլ աչքի կաթիլներ:
  • Աչքը ողողելու մեկ այլ տարբերակ է դեմքով դեպի վեր ցնցուղի տակ կանգնելը և փորձել աչքերը թարթելը:

Ինչպե՞ս օգնել մեկ այլ տուժածին

  • Օճառաջրով լավ լվացեք և չորացրեք ձեր ձեռքերը:
  • Նստացրեք նրան լավ լուսավորված որևէ սենյակում:
  • Զգուշությամբ զննեք աչքը և փորձեք հայտնաբերել օտար մարմինը: Ստորին կոպն իջեցրեք ներքև և խնդրեք նրան նայել դեպի վեր: Նույն կերպ վերին կոպը բարձրացրեք քիչ վերև և խնդրեք նրան նայել դեպի ներքև:
  • Եթե օտար մարմինը «լողում է» արցունքի մեջ, փորձեք օգտագործել մաքուր գոլ աչքի կաթիլներ՝ հեռացնելու այն: Կամ խնդրեք գլուխը ետ տարածել և լվացեք աչքի մակերևույթը մաքուր գոլ ջրով:

Զգուշացեք

  • Մի՛ փորձեք ինքնուրույն հեռացնել ակնագնդում «մխրճված» օտար մարմինները:
  • Մի՛ տրորեք աչքը:
  • Մի՛ փորձեք ինքնուրույն հեռացնել աչքում խոր թափանցած կամ կոպերի արանքում անշարժացած մեծ առարկաները:

Երբ որոնել անհետաձգելի բուժօգնություն

Անհապաղ դիմեք անհետաձգելի բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե՝

  • աչքի սովորական լվացմամբ չի հաջողվում հեռացնել օտար մարմինը
  • օտար մարմինը խոր «մխրճված» է ակնագնդի մեջ
  • ի հայտ է եկել տեսողության խանգարում կամ կորուստ
  • օտար մարմինը հեռացնելուց հետո ավելի քան 24 ժամ պահպանվում են ցավերը, աչքի կարմրությունը կամ օտար մարմնի զգացողությունը:

Հիշեք, որ երբեմն օտար մարմինը կարող է քերծել աչքի եղջերաթաղանթը: Սա հաճախ դրսևորվում է աչքում օտար մարմնի առկայության զգացողության հետ (նույնիսկ այն հեռացնելուց հետո): Նման զգացողությունը կարող է երբեմն պահպանվել մինչև 24 ժամ կամ ավելի երկար:

Իմացե՛ք ավելին աչքում օտար մարմնի պատճառների և առողջական հետևանքների մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-01-2021 վերանայվել է՝ 12-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: