Գրադարան

Օտար մարմին քթի մեջ. առաջին օգնություն

Օտար մարմին քթի մեջ. առաջին օգնություն

Time Read 1 րոպե

Քթի խոռոչում պատահաբար հայտնված օտար մարմինը երբեմն առաջացնում է տեղային ցավ, դժվարաշնչություն և անհետաձգելի օգնության անհրաժեշտություն։

Եթե ձեր քթի խոռոչում հայտնվել է որևէ օտար մարմին, ապա՝

  • մի՛ փորձեք դիպչել կամ հեռացնել այն բամբակե ծայրով ձողի կամ այլ պարագայի միջոցով
  • փորձեք շնչել միայն բերանով, քանի դեռ օտար մարմինը քթից չի հեռացվել (առավել ևս՝ մի՛ փորձեք քթով խոր ներշնչում կատարել)
  • փորձեք զգուշությամբ քթով արտափչել այդ մարմինը, սակայն մի՛ կրկնեք սա հաճախակի կամ ուժերի գերլարումով (եթե օտար մարմինը մի քթանցքում է, ապա մատով փակեք մյուս անցքը և քթով կտրուկ արտաշնչում կատարեք)
  • զգուշությամբ հեռացրեք օտար մարմինը, եթե այն տեսանելի է և հնարավոր է հեշտությամբ բռնել ու առանց վնասելու դուրս քաշել պինցետով (մի՛ փորձեք պինցետ օգտագործել, եթե այն չի երևում կամ պինցետով հետրությամբ չի բռնվում)
  • եթե վերոնշյալ մեթոդներն արդյունք չեն տալիս, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Իմացե՛ք ավելին քթի խոռոչում օտար մարմնի պատճառների և առողջական հետևանքների մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-01-2021 վերանայվել է՝ 12-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: