Ականջի սոսինձ («կպչուն ականջ»)
Ականջի սոսինձն առաջացնում է, երբ միջին ականջում առկա հեղուկը դառնում է մածուցիկ և կպչուն՝ նմանվելով սոսնձի:
Ականջի սոսինձը հաճախ առաջանում է ականջի վարակների կրկնման և միջին ականջի բորբոքման (միջին օտիտ) քրոնիկացման պատճառով և կարող է բացասաբար ազդել լսողության վրա և բերել այլ խնդիրների: Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան ունեք ականջի սոսինձ կամ «կպչուն ականջ», այցելեք ձեր բժշկին:
Ի՞նչ է ականջի սոսինձը
Ականջի սոսինձը ականջի հիվանդություն է, որի ժամանակ ձեր միջին ականջում կուտակված բորբոքային հեղուկը խտանում է՝ վերածվելով կպչուն սոսնձանման զանգվածի:
Ականջի սոսինձը երեխաների մոտ տարածված վիճակ է: Այն կարող է շարունակվել շաբաթներ կամ ամսիներ՝ հաճախ վնաս տալով լսողությանը, խոսքի զարգացմանը, ուսուցման ունակություններին և վարքագծերին:
Ի՞նչն է ականջի սոսնձի առաջացման պատճառը
Ականջի սոսինձը կարող է զարգանալ միջին ականջից սկսվող բարակ խողովակի՝ եվստախյան փողի խցանման պատճառով: Երբ հեղուկը մնում է այստեղ կամ փողում, խտանում և դառնում է մածուցիկ՝ վերածվելով կպչուն «սոսնձի»: Սա հաճախ հանդիպում է ընդհանուր մրսածությունից հետո (վերջին շնչուղիների վիրուսային վարակ, ՍՇՎՎ):
Ականջի սոսինձ կարող է առաջանալ միջին ականջի կրկնվող վարակներից հետո (միջին օտիտ): Եթե երեխաներն ապրում են ծխող հարազատների միջավայրում, ապա նրանց մոտ սոսնձի առաջացման հավանականությունը բարձրացնում է: Երկար ժամանակ ծծակի օգտագործումը կարող է վատթարացնել վիճակը:
Ականջի սոսնձի ախտանիշները
Հաճախ ականջում սոսինձ առաջանալիս որևէ ակնհայտ գանգատ կամ նշան չի զարգանում: Ուստի երեխաների ականջների կանոնավոր զննումը կարող է օգտակար լինել՝ հայտնաբերելու դեռևս չբարդացած այս վիճակը:
Ականջում սոսնձի առկայությունը կարող է առաջացնել`
- լսողության հետ կապված խնդիրներ (օրինակ՝ ստիպված է հեռուստացույցի ձայնը բարձրացնել)
- հավասարակշռության հետ կապված խնդիրներ
- քնելու հետ կապված խնդիրներ
- ականջներում ճնշման, փակվածության զգացում կամ ցավեր
- գերգրգռվածություն:
Եթե ձեզ մոտ կամ ձեր երեխայի մոտ կան այս նշաններից մեկնումեկը, այցելեք ձեր բժշկին:
Ականջի սոսնձի ախտորոշումը
Ականջի սոսինձը հեշտ ախտորոշվող վիճակ է: Բժիշկը կարող է տեսնել այն՝ օտոսկոպի միջոցով զննելով ձեր ականջները: Որոշ դեպքերում նա կարող է առաջարկել նաև լսողության ստուգում:
Ականջի սոսնձի բուժումը
Եթե բժիշկը հաստատում է ձեզ ականջի մեջ սոսնձի առկայություն, նա կարող է առաջնորդվել «դիտել և սպասել» սկզբունքով, քանի որ հաճախ սոսինձն ինքնուրույն անհետանում է: Եթե առկա է վարակ, ապա նա կարող է նշանակել հակաբիոտիկներ:
Եթե ունեք լսողության կորստի հետ կապված խնդիրներ, որը մի քանի ամսվա ընթացքում չի բարելավվում, բժիշկը կարող է առաջակել այլ բուժումներ՝ ուղղված եվստախյան փողի անցանելիության վերականգնմանը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021