Առողջական խնդիրներ
Կանաչ կղանք

1 րոպե
Կանաչ կղանքը՝ երբ ձեր կղանքային արտաթորանքները դառնում են կանաչավուն, սովորաբար կապված է ձեր ստացած սննդատեսակի հետ (օրինակ՝ սպանախ):
Որոշ դեղեր կամ երկաթի հավելումներ նույնպես կարող են ձեր կղանքը դարձնել կանաչ:
Նորածինների առաջին սև կամ մուգ կանաչավուն կղումը կոչվում է «մեկոնիում», իսկ եթե կրծքով կերակրումը լավ է ընթանում, 3-րդ օրը երեխայի կղանքը դառնում է «անցումային» կանաչավուն և սկսում է դեղնել սկսած 5-րդ օրվանից: Կրծքի կաթով սնվող նորածինները հաճախ ունեն դեղնականաչավուն կղանք: Ավելի մեծ տարիքով երեխաների ու չափահասների մոտ կանաչ կղանքը տարածված չէ և հազվադեպ է վկայում որևէ առողջական խնդրի մասին:
Պատճառներ
Նորածիններ
Նորածինների մոտ կղանքը կարող է կանաչել հետևյալ պատճառներով՝
- կրծքով կերակրումից ոչ ամբողջական հրաժարում, երբ կրծքի կաթի որոշ բարձր յուղայնության բաղադրիչները բաց են թողնվում, ինչն էլ ազդում է կաթի յուրացման վրա
- եթե կերակրող մոր կաթնարտադրությունը չափից առատ է, ապա հնարավոր է, որ երեխան ստանա շատ կաթնաշաքար, բայց քիչ ճարպ պարունակող առաջնային կաթ, որի արդյունքում առաջնային և հետին կաթի դիսբալանսը կարող է առաջացնել ջրիկ և կանաչ կղանք
- պրոտեին հիդրոլիզատային հիմքով կերեր, որոք օգտագործվում են կաթի կամ սոյայի նկատմամբ ալերգիկ նորածինների համար
- կրծքով սնվող նորածինների մոտ նորմալ աղիքային բակտերիաների պակաս
- փորլուծություն:
Շատ մայրեր և բժիշկներ կանաչ կղանքի դեպքում կարող են նորածնի մոտ կասկածել լակտազային անբավարարություն: Լակտազային անբավարարությունը պահանջում է համապարփակ ախտորոշում: Կարևոր է, որ երեխայի բժիշկը և մայրը տեղեկացված լինեն այսպես կոչված «լակտոզով գերծանրաբեռնման» մասին, որը հաճախ շփոթում են լակտազային անբավարարության հետ: Լակտոզով գերծանրաբեռնումը պայմանավորված է կրծքով սնուցման սխալ կազմակերպմամբ:
Երեխաներ և չափահասներ
Կանաչ կղանքի պատճառներից են՝
- կանաչ բանջարեղեններով հարուստ սննդակարգ (օրինակ՝ սպանախ)
- բնական և արհեստական սննդային կանաչ ներկանյութեր
- փորլուծություն
- երկաթի հավելումներ (կղանքի գույնը տատանվում է մուգ կանաչից մինչև սև):
Ե՞րբ այցելել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե երեխայի մոտ կանաչ կղանքը շարունակվում է ավելի քան մի քանի օր: Կանաչ կղանքը հաճախ հանդիպում է փորլուծության հետ միասին, ուստի առաջ հեղուկներ տալը և անհետաձգելի բուժօգնությունը դառնում են անհրաժեշտություն, եթե ձեր երեխային մոտ զարգանում է ջրազրկում:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-02-2021 վերանայվել է՝ 27-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: