Այսօր մեր կյանքը դարձել է եռուզեռով և սթրեսներով լի, և եթե մենք մեր օրը չենք ավարտում բավարար քնով, հաջորդ առավոտյան դառնում ենք անտրամադիր, քնկոտ, օրը դեռ չսկսված՝ հոգնած և որևէ կարևոր գործ անելուն չտրամադրված:
Սակայն փաստերը վկայում են, որ շատ հաճախ անքնության պատճառ կարող ենք դառնալ նաև ինքներս մենք՝ մեր վատ սովորույթներով և ոչ խելամիտ որոշումներով:
Ինչքա՞ն քնի կարիք ես ունեմ
Չափահաս մարդկանց մեծ մասը գիշերային 8 ժամվա, իսկ երեխաները և դեռհասները՝ ավելի երկար քնի կարիք ունեն: Մեծ տարիքի մարդկանց բնորոշ է ավելի մակերեսային և ավելի կարճատև գիշերային քունը:
Ի՞նչ է ներառում լավ քնի հիգիենան
Առողջ քնի սովորույթները կամ լավ քնի հիգիենան առօրյա կյանքի այն «ներքին» կանոններն են, որոնք օժանդակում են բավարար քնի ապահովմանը: Այլ կերպ ասած, դրանք ձեր այն սովորույթներն են, որոնք ավելի հավանական են դարձնում գիշերային հանգիստ և անխափան քունը:
Ձեր քունը կարող են կարգավորել ինչպես ապրելակերպի բարելավումը, այնպես էլ ձեր միջավայրում որոշ պարզ փոփոխություններ կատարելը:
Ծանոթացեք առողջ քնի 10 հմտություններին:
Դեպքերի մեծ մասի համար քնաբեր հաբերը չեն կարող խնդրի լուծում համարվել, քանի որ չեն վերացնում քնի խանգարման իրական պատճառները: Առավել ևս, դրանց մեծ մասի կանոնավոր ընդունումը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև ցուցված չէ:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2018
Վերջին վերանայում՝ 05-05-2024