Առողջական խնդիրներ

Դեղնուկ

Դեղնուկ

Time Read 2 րոպե

Դեղնուկը ձեր մաշկի, աչքերի սպիտակենու և օրգանիզմի հեղուկների դեղնավուն դառնալն է։

Ի՞նչ է դեղնուկը

Դեղնուկը, ինչպես հուշում է անվանումը, արտահայտվում է ընդհանուր դեղնությամբ, առաջին հերթին՝ մաշկի և աչքերի սպիտակենու (սկլերա)։ Եթե ձեզ մոտ առկա է դեղնուկ, դուք պետք է անմիջապես այցելեք բժշկին և ստուգեք ձեր առողջական վիճակը։

Դեղնուկն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ առողջական խնդրի առկայության նշան։ Այն կարող է զարգանալ ինչպես լյարդի, այնպես էլ լեղապարկի ու լեղուղիների կամ ենթաստամոքսային գեղձի որևէ հիվանդության ժամանակ։ Հազվադեպ, դեղնուկ կարող են առաջացնել արյան որոշ հիվանդություններ։

Դեղնուկի պատճառները

Դեղնուկ կարող է առաջանալ նորածնի մոտ՝ նրա կյանքի առաջին մեկ-երկու շաբաթների ընթացքում։ Սա կոչվում է նորածինների «ֆիզիոլոգիական դեղնուկ»։ Սակայն, երբ դեղնուկը հանդես է գալիս ավելի մեծ երեխաների կամ չափահասների մոտ, սա պետք է դիտարկել որպես որևէ լուրջ հիվանդության նշան։

Դեղնուկը պատճառվում է արյան նյութերից մեկի՝ բիլիռուբինի մակարդակի բարձրացմամբ։

Բիլիռուբինն արտադրվում է լյարդում, ուստի դեղնուկի պատճառների մեծ մասը կապված է հենց լյարդի հիվանդությունների հետ։ Օրինակներից են՝

Դեղնուկը կարող է պատճառվել նաև լեղուղիների արտալյարդային խցանմամբ, օրինակ՝

Դեղնուկի ախտանիշները և ախտորոշումը

Ձեր բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի ձեզ, կշոշափի ձեր որովայնը և ձեր գանգատների և նշանների մասին կտա որոշ հարցեր։ Եթե դուք ունեք դեղնուկ, դուք կարող եք նշել նաև՝

Բժիշկը կարող է ձեզ ուղեգրել արյան և մեզի լաբորատոր հետազոտությունների՝ ստուգելու բիլիռուբինի ֆրակցիաների, ինչպես նաև լյարդի առողջական վիճակը գնահատող այլ ցուցանիշների, օրինակ՝ լյարդային ֆերմենտների մակարդակները։

Ձեզ կարող է առաջարկվել նաև լյարդի և որովայնի խոռոչի այլ օրգանների սոնոգրաֆիա, որը թույլ կտա հայտնաբերել լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի ծորանների խցանումները, նույն օրգանների փոփոխությունները։ Հազվադեպ ձեզ կարող է առաջարկվել նաև լյարդի բիոպսիա։

Դեղնուկի բուժում

Կան դեղնուկների բուժման տարբեր մոտեցումներ, որոնք կախված են այս վիճակի առաջացման պատճառից։

Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2018 վերանայվել է՝ 11-11-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով