Թոքի բիոպսիան թոքային որոշակի հիվանդությունների առկայությունը հաստատող կամ ժխտող ախտորոշիչ միջամտություն է:
Ի՞նչ է թոքի բիոպսիան
Թոքի բիոպսիան թոքի որևէ շրջանից հյուսվածքային նմուշ վերցնելու միջամտություն է:
Որո՞նք են թոքի բիոպսիայի օգուտները
Բժիշկը կարող է ձեզ առաջարկել թոքի բիոպսիա, եթե ռենտգեն կամ այլ պատկերային հետազոտություններով ձեր թոքում նկատում է մտահոգություն առաջացնող շրջան, որի ախտորոշումը կարիք ունի վերջնական ճշգրտման և հաստատման:
Կա՞ արդյոք թոքի բիոպսիային որևէ այլընտրանք
Բժշկին օգնող և թոքում առկա խնդրի պատճառը հստակորեն հայտնաբերող որևէ այլ այլընտրանք գոյություն չունի:
Ի՞նչ է ներառում միջամտությունը
Թոքի բիոպսիան սովորաբար տևում է 45 րոպեից պակաս: Այն ներառում է կրծքավանդակի պատով դեպի թոք ասեղի ներմուծումը (կոչվում է թոքի պունկցիա): Ձեր բժիշկը նախապես տեղային անզգայացնող միջոցով ցավազրկում է պունկցիայի տեղամասը: Բիոպսիայի ճիշտ տեղամասն ընտրելու համար բժիշկը կարող է օգտվել ռենտգեն կամ համակարգչային տոոգրաֆիկ (ԿՏ) հետազոտություններից և պունկցիան կատարի դրանց ուղղորդմամբ: Պունկցիոն ասեղը տեղադրվում է կողերի արանքով՝ հասնելով թոքի հետազոտման ենթակա շրջան:
Նույն ասեղով բժիշկը վերցնում է թոքային հյուսվածքի փոքր նմուշ, որն ուղարկում է լաբորատորիա: Նմուշի հյուսվածաբանական հետազոտությունը թույլ է տալիս ճշգրտել ախտահարման տեսակը և ձեր ախտորոշումը:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են զարգանալ
Որոշ բարդություններ կարող են ստանալ ծանր ընթացք և անգամ ավարտվել մահով (ռիսկը՝ 1 դեպք 1000-ից): Ամենահավանական բարդություններից են՝
- ցավ
- պնևմոթորաքս, երբ օդը դուրս է գալիս դեպի ձեր թոքը շրջապատող տարածք
- ալերգիկ ռեակցիա
- բիոպսիայի շրջանից արյունահոսություն:
Ինչքա՞ն շուտ կվերականգնվեմ
Սովորական ընթացքի դեպքում դուք տուն եք վերադառնում միջամտությունից մի քանի ժամ հետո:
Եթե բժիշկն այլ ցուցում չի տվել, հաջորդ օրը կարող եք անցնել առօրյա գործերին և ներկայանալ աշխատավայր:
Բուժանձնակազմը կտեղեկացնի հաջորդ քայլերի կամ հսողության մասին:
Կանոնավոր վարժանքները կարող են բարելավել երկարաժամկետ առողջությունը, սակայն, մինչև դրանց անցնելը, խորհրդակցեք բժշկի հետ:
Ամփոփում
Թոքի բիոպսիան ձեր թոքում որևէ խնդիր հայտնաբերելուն ուղված սովորաբար անվտանգ և արդյունավետ մեթոդ է:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024