Առողջական խնդիրներ

Մկանային ցավեր

Մկանային ցավեր

Time Read 1 րոպե

Մկանային ցավը հաճախ հանդիպող գանգատ է, որը դրսևորվում է մարմնի տարբեր շրջանների կմախքային մկաններում տեղակայված ցավերով կամ անհարմարավետության (դիսկոմֆորտ), երբեմն՝ որպես հոգնածություն նկարագրվող զգացողություններով:։

Մկաններն ապահովում են մեր մարմնի տարաբնույթ շարժունակությունը։ Մեր կատարած բազմազան շարժումները և ֆիզիկական աշխատանքը պայմանավորված են հենց մկանների աշխատանքով՝ կծկումներով։

Ընդհանուր բնույթի մկանացավերն ավելի հաճախ պատճառվում են ջլերի կամ կապանների ոչ վարժ շարժումներից կամ գերծանրաբեռնվածությունից։ Դրանք սովորաբար որևէ բուժում չեն պահանջում և հանգիստ պայմաններ ապահովելիս մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում են։ Չափավոր ուժգնության ցավերի դեպքում կարելի է ընդունել Իբուպրոֆեն կամ մեկ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ։

Սակայն մկանները կարող են ցավել նաև ավելի լուրջ պատճառներից, օրինակ՝ մկանային վնասվածքներից։ Նման դեպքերում անհրաժեշտ է ցավոտ տեղամասին դնել սառը թրջոց, դիմել ձեր բժշկին կամ այցելել մոտակա վնասվածքաբանական կետ։

Մկանային ցավերը նաև մկանաբորբի (միոզիտ) կամ ֆիբրոմիալգիայի նշաններից մեկն է։ Նման դեպքերում մկանացավին ուղեկցում են նաև մկանաթուլությունը, շարժողության խանգարումները, իսկ հետագայում նաև՝ մկանների պնդացումը և շարժունակության սահմանափակումը (կոնտրակտուրա)։

Մկանային ցավերի բուժումը կապված է պատճառից։

Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2019 վերանայվել է՝ 25-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: