Առողջական խնդիրներ

Գիշերային քրտնարտադրություն

Գիշերային քրտնարտադրություն

Time Read 2 րոպե

Եթե առավոտյան արթնանալիս նկատում եք, որ ձեր ներքնաշորերը ներծծված են քրտինքով, նույնիսկ եթե ննջարանում շոգ չէ կամ տաք վերմակ չեք օգտագործել, հավանաբար ունեք գիշերային քրտնարտադրություն։

Գիշերային առատ քրտնարտադրության խնդիրը միայն տհաճ լինելը կամ քունը խաթարելը չէ: Որոշ դեպքերում գիշերային քրտնոտությունը կարող է վկայել առողջական խնդրի առկայության մասին։

Գիշերային քրտնոտության պատճառները

Գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ, որոնց մեծ մասը որևէ պատճառ չունի։ Որոշ դեպքերում նման վիճակը կարող է հանդիսանալ որևէ հիվանդության ախտանիշներից մեկը, այլ դեպքերում գիշերային քրտնարտադրության խթանումը կարող է դրսևորվել որպես ձեր ընդունած դեղի կողմնակի ազդեցություն։

Գիշերային քրտնարտադրության առողջական պատճառներից են՝

Դեղերից գիշերային քրտնարտադրություն կարող են առաջացնել հակադեպրեսանտները, կորտիզոնները (օրինակ՝ Հիդրոկորտիզոն), Նիկոտինիաթթուն (Նիացին), Տամօքսիֆենը, Հիդրալազինը և ջերմիջեցնող դեղերը։

Գիշերային քրտնոտության բուժումը

Եթե հաճախակի ունենում եք գիշերային քրտնարտադրություն, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին, առավել ևս, եթե դա ուղեկցվում է այլ նշաններով, օրինակ՝ քաշի կորստով։

Բժշկի նշանակած դեղերը կամ խորհուրդները կախված կինեն առատ քրտնարտադրության պատճառից։

Եթե գիշերային քրտնարտադրության պատճառը ձեր ընդունած դեղամիջոցներն են, բժիշկը հավանաբար կվերանայի ձեր բուժումը և կնշանակի դրանց փոխարինող այլընտրանքներ։

Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2018 վերանայվել է՝ 29-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով