Գրադարան

Առնանդամի խնամք

Առնանդամի խնամք

Time Read 1 րոպե

Սեռական օրգանների խնամքը ձեր ամենօրյա անձնական հիգիենայի մի մասն է, այնպես, ինչպես ձեռքերը լվանալը:

Զուտ մաքրության և հիգիենիկ նկատառումներից բացի, սեռական օրգանների խնամքը նաև կանխարգելում է մի շարք խնդիրների առաջացումը, ինչպիսիք են առնանդամի մաշկի գրգռվածությունը:

Իրականում, սեռական օրգանների խնամքը շատ բան չի պահանջում:

Պարզապես հետևեք այս խորհուրդներին՝

  • ամեն օր նուրբ լվացեք ձեր առնանդամը գոլ ջրով, և, եթե պահանջվում է, ապա նաև զգայուն մաշկի համար նախատեսված օճառով
  • առնանդամը լվանալուց ուշադրություն դարձրեք, որ ետ քաշեք ծայրային թլիպը և լվանաք նաև վերջինիս տակ թաքնված ծալքը
  • հիշեք, որ առնանդամի գլխիկի լորձաթաղանթը և ծայրային թլիպը շատ զգայուն են, ուստի մի՛ օգտագործեք խոզանակ
  • լվանալուց հետո սեռական օրգանները մաքուր սրբիչով նուրբ, բայց՝ լիարժեք չորացրեք
  • ուշադրություն դարձրեք, որ ներքնազգեստը մշտապես լինի մաքուր
  • հագեք միայն լավ արդուկած և չոր ներքնազգեստ
  • ուշադրություն դարձրեք, որ միզելուց առաջ և հետո լավ լվանաք ձեր ձեռքերը:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով