Մենք բոլորս գիտենք, որ ծխելը թողնելը բարելավում է ֆիզիկական առողջությունը: Բայց դա նաև կարող է դրականորեն անդրադառնալ ձեր հոգեկան առողջության և բարեկեցության վրա, օրինակ՝ բարելավել տրամադրությունը և օգնել ազատվել սթրեսից, անհանգստությունից և դեպրեսիայից:
Ծխելը, անհանգստությունը և տրամադրությունը
Ծխողների մեծ մասն ասում է, որ ցանկանում է ազատվել ծխախոտից, բայց նրանց մի մասը շարունակում է այս հիվանդագին սովորույթը, քանի որ ծխելը թվում է, որ թեթևացնում է սթրեսն ու անհանգստությունը:
Ընդհանուր համոզմունք կա, որ ծխելն օգնում է «ուղեղի թուլացմանը»: Սակայն, իրականում ծխելը բարձրացնում է անհանգստությունն ու լարվածությունը:
Դեպրեսիա ունեցող չափահասներն շատ ավելի հաճախ են ծխում, քան դեպրեսիա չունեցողները:
Ինչու՞ է թվում, թե ծխելը մեզ օգնում է հանգստանալ
Ծխախոտ ծխելն ազդում է գլխուղեղի որոշ քիմիական նյութերի արտադրության կամ նյութափոխանակության վրա:
Երբ ծխողները երկար ժամանակ չեն ծխում, հաջորդ գլանակը «կպցնելու» փափագը նրանց դարձնում է դյուրագրգիռ և անհանգիստ:
Այս տհաճ զգացողությունները կարող են ժամանակավորապես մեղմանալ, երբ նրանք վառում են հերթական ծխախոտը: Այսպիսով, ծխողները բարելավված տրամադրությունը կապում են ծխելու հետ:
Իրականում, հենց ծխելու հետևանքներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, անհանգիստ վիճակը բերում են առաջին պլան:
Հակառակ դրան, ծխելուց հրաժարվելը բարելավում է տրամադրությունը և նվազեցնում անհանգստությունն ու ներքին լարվածությունը:
Ծխելը թողնելու հոգեկան առողջության օգուտները
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մարդիկ դադարեցնում են ծխախոտի օգտագործումը, ապա՝
- անհանգստությանը, դեպրեսիայի և սթրեսի մակարդակները նվազում են
- կյանքի որակը և տրամադրությունը բարելավվում են
- հոգեկան առողջության խնդիրների բուժման մեջ օգտագործվող որոշ դեղամիջոցների դեղաչափերը կարող են կրճատվել:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ծխողներ
Հոգեական առողջության խնդիրներ, այդ թվում՝ անհանգստություն (տագնապ), դեպրեսիա և շիզոֆրենիա ունեցող անձինք՝
- շատ ավելի հավանական է, որ ծխեն, քան ընդհանուր բնակչությունը
- հակված են ավելի շատ ծխելու
- մահանում են միջիում 10-ից մինչև 20 տարի ավելի վաղ, քան հոգեկան առողջության խնդիրներ չունեցող անձինք, և այս հարցում ծխախոտը մեծ դեր է խաղում
- ունեն հակափսիխոտիկ դեղամիջոցների և հակադեպրեսանտների ավելի մեծ դեղաչափերի կարիք, քանի որ ծխելը ազդւմ է այս դեղորայքի ազդեցության վրա:
Ծխելը դադարեցնելը կարող է նույնքան արդյունավետ լինել, որքան հակադեպրեսանտները
People with mental health problems are likely to feel much calmer and more positive, and have a better quality of life, after giving up smoking.
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ, ամենայն հավանականությամբ, ծխելը թողնելուց հետո իրենց շատ ավելի հանգիստ և դրական կզգան և կունենան կյանքի ավելի լավ որակ:
Տվյալները վկայում են, որ ծխելուց հրաժարվելու օգտակար ազդեցությունը անհանգստության և դեպրեսիայի ախտանիշների վրա կարող է հավասարվել հակադեպրեսանտներ ընդունելուն:
Ծխելը դադարեցնելու խորհուրդներ
Եթե ցանկանում եք թողնել ծխելը, դիմեք ձեր ընտանեկան բժշկին կամ համապատասխան ծառայություն, որը լիարժեք և ընդմիշտ դադարեցնելու լավագույն հնարավորությունն է տալիս:
Ահա մի քանի եղանակներ՝ ծխելը վերջնականապես դադարեցնելու ձեր հնարավորությունները բարձրացնելու համար:
- դիմեք ծխելը թողնելու բուժումներին, ինչպիսիք են նիկոտինային փոխարինող թերապիան կամ էլ. ծխախոտը
- հանդիպեք ծխելը դադարեցնելու մասնագետին, որը կարող է օգտակար խորհուրդներ տալ, թե ինչպես հաղթահարել ծխելու փափագը, ինչպես նաև առաջարկել ծխելը թողնելու բուժման մեթոդներին, ինչպիսին է Բուպրոպիոնով բուժումը (Զայբան)
- եթե ծխախոտից ձերբազատվելու ձեր փորձերն այնքան էլ հաջող չեն, դուք կարող եք այս գործընթացից ինչ-որ բան սովորել՝ հաջորդ փորձերն ավելի հաջող դարձնելու համար
- եթե ընդունում եք հակափսիխոտիկ դեղամիջոցներ կամ հակադեպրեսանտներ, կարևոր է, որ մինչև ծխելուց հրաժարվելը զրուցեք ձեր ընտանեկան բժշկի կամ հոգեթերապևտի հետ՝ կապված այդ դեղամիջոցների դեղաչափերի հնարավոր կրճատման կամ ընդունման կարգի փոփոխությունների անհրաժեշտության հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-08-2024
Վերջին վերանայում՝ 14-08-2024