Բազմաթիվ կանանց կարող է հետաքրքրել, թե անվտանգ է արդյոք հղի ժամանակ սեռական հարաբերությունը:
Հղի կանանց և նրանց զուգընկերները կարող են նաև անհանգստանալ, թե կարող է արդյոք սեռական կյանքը վնասել իրենց ապագա երեխային: Սակայն շատ անգամ նման անհանգստությունը չափազանցեցված է, քանի որ դուք կարող եք շարունակել հղի ժամանակ սեռական կյանքով ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ձեր հղիությունն ընթանում է առանց բարդությունների և դուք երկուսդ էլ ցանկանում եք դրանով զբաղվել:
Ձեր երեխան լավ պաշտպանված է առաձգական պտղապարկով և գտնվում է արգանդի վզիկի ետևում: Որևէ բժշկական տվյալ չկա այն մասին, որ հղիության ընթացքում սեռական հարաբերությունը կարող է որևէ վնաս հասցնել ձեր երեխային:
Փոխադարձ սիրո վրա հիմնված փոխհարաբերությունը շատ կարևոր է, որ հղիության ընթացքում դուք ձեզ բարվոք զգաք: Սեռական հարաբերությունն իրականում կարող է օգնել ձեր մարմնին, որ նախապատրաստվի ծննդաբերությանը: Ձեր զուգընկերոջ առնանդամը չի կարող թափանցել ձեր հեշտոցից այն կողմ, իսկ երեխան չի կարող զգալ, թե ինչ է տեղի ունենում:
Հղիության ընթացքում ձեր սեռական հակումները կարող են փոփոխվել, ավելի հաճախ՝ բարձրանալ, և սա նորմալ է: Պետք չէ անհանգստանալ այս կապակցությամբ, բայց արժի, որ այդ մասին զրուցեք ձեր զուգընկերոջ հետ:
Ուշ հղիության ընթացքում, օրգազմը կամ նույնիսկ բուն սեռական հարաբերությունը կարող են առաջացնել կծկանքներ (հայտնի է որպես Բրաքստոն-Հիկսի կեղծ կծկանքներ): Եթե ձեզ հետ նման բան է տեղի ունենում, դուք կարող եք զգալ, որ ձեր արգանդի մկանները պնդացել են: Սա նույնպես նորմալ երևույթ է և անհանգստանալու կարիք չէ: Եթե, այնուամենայնիվ, դա ձեզ անհարմարավետություն (դիսկոմֆորտ) է պատճառում, կարող եք փորձեք ձեր ռելաքսացիայի մեթոդներից մեկնումեկը կամ պարզապես հանգիստ պառկել մինչև կծկանքներն անհետանան:
Բժիշկը հավանաբար ձեզ խորհուրդ կտա խուսափել սեռական հարաբերություններից, եթե հղիության ընթացքում որևէ անգամ ունեցել եք հեշտոցային առատ արյունահոսություն: Նման դեպքերում բարձրանում է երեխային վարակելու ռիսկը, հատկապես, եթե ձեր պտղաջրերն արդեն հոսել են:
Որոշ զույգերի համար հղիության ընթացքում սեռական հարաբերությունը խիստ հաճելի ու ցանկալի է, մինչդեռ մյուսները կարող են զգալ, որ նման ցանկություն ընդհանրապես չունեն: Երկրորդ դեպքում դուք կարող եք գտնել միմյանց սիրելու կամ այդ սերն արտահայտելու այլ ուղիներ: Ամենակարևոր բանն այստեղ այն է, որ դուք միմյանց հետ զրուցեք ձեր զգացմունքների մասին:
Տարբեր դիրքեր
Թեև բազմաթիվ զույգերի համար հղիության ընթացքում սեռական հարաբերությունն անվտանգ է, սակայն բուն սեռական ակտը կարող է լինել ոչ հեշտ կամ հարմարավետ գործընթաց: Դուք հավանաբար պետք է փորձեք և գտնեք ձեր ամենահարմար սեռական դիրքը: Սա կարող եք դիտարկել որպես միմյանց ավելի մոտիկից զննելու և փորձարկելու հնարավորություն:
«Վերևից» դիրքը վաղ հղիության ժամանակ կարող է լինել անհարմարավետ ոչ միայն ձեր որովայնում առկա «ուռածության», այլ նաև այն պատճառով, որ ձեր կրծքագեղձերը կարող են լինել քիչ ցավոտ: Անհարամարավետություն կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ ձեր զուգընկերը շատ «խորն է թափանցում»: Ավելի հարմար կարող է լինել, երբ դուք երկուսդ էլ պառկած եք կողքի վրա՝ դեմառդեմ կամ ձեր զուգընկերը ձեզ գրկել է ետևից:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024