Միշտ չէ, որ սուբկոնյուկտիվալ արյունազեղման պատճառը հայտնի է:
Հետևյալ գործողությունները կարող են հանգեցնել ձեր աչքի մեջ փոքր արյունատար անոթի պատռման՝
- ուժեղ հազ
- ուժեղ փռշտոց
- ձգվածություն
- փսխում:
Որոշ դեպքերում սուբկոնյուկտիվալ արյունազեղում կարող է առաջանալ աչքի վնասվածքի պատճառով, օրինակ՝
- աչքն ուժեղ տրորելիս
- տրավմայից, ինչպիսին է աչքը վնասող օտար մարմինը:
Ռիսկի գործոններ
Սուբկոնյուկտիվալ արյունազեղման ռիսկի գործոններից են՝
- շաքարային դիաբետ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- արյունը «ջրիկացնող» որոշակի դեղամիջոցներ, ինչպիսիք են Վարֆարինը (Կումադին, Յանտովեն) կամ Ասպիրինը
- արյան մակարդելիության խանգարումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2024
Վերջին վերանայում՝ 29-07-2024