Սուբկոնյուկտիվալ արյունազեղումն առաջանում է, երբ ձեր աչքի թափանցիկ մակերևույթի` շաղկապենու տակ պատռվում է մանր արյունատար անոթ:
Մեծամասամբ սա նման է մաշկի վրա կապտուկ ունենալուն: Շաղկապենին (կոնյուկտիվա) չի կարող շատ արագորեն ներծծել արյունը, ուստի այն «թակարդվում» և քիչ քանակությամբ կուտակվում այս թաղանթի տակ: Դուք նույնիսկ կարող եք չիմանալ, որ ունեք սուբկոնյուկտիվալ արյունազեղում՝ քանի դեռ չեք դիտել հայելու մեջ և չեք նկատել, որ ձեր աչքի սպիտակ մասը (սկլերան) վառ կարմիր է:
Սուբկոնյուկտիվալ արյունազեղումը հաճախ ի հայտ է գալիս առանց ձեր աչքի որևէ ակնհայտ վնասման: Նույնիսկ ուժեղ փռշտալը կամ հազը կարող են հանգեցնել աչքի մեջ արյունատար անոթի պատռման: Դուք կարիք չունեք այն բուժելու: Սուբկոնյուկտիվալ արյունազեղումը կարող է վախեցնող տեսք ունենալ, սակայն սովորաբար անվնաս վիճակ է, որն ինքնուրույն անհետանում է մինչև երկու շաբաթվա ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2024
Վերջին վերանայում՝ 29-07-2024