Առողջական խնդիրներ
Տհաճ կամ բացասական մտքեր. ինքնօգնություն

1 րոպե
Երբ դուք զգում եք տրամադրության անկում կամ ընկճված եք, ապա կարող եք նկատել, որ կենտրոնացել եք ձեր կյանքի միայն բացասական երևույթների և իրադարձությունների վրա:
Սա կարող է նշանակել, որ դուք լցված եք տհաճ կամ բացասական մտքերով կամ զգացումներով, որն ուղեկցվում է խիստ ինքնաքննադատությամբ: Նման դեպքերում բոլոր լավ մտքերն «անհետանում են», դառնում «երկրորդային» և ուղեղը պատվում է միայն տհաճ «կարևոր» մտքերով:
Ինչպե՞ս կարող եք հսկել բացասական մտքերը
Կան մի շարք մեթոդներ, որոնք կարող են ձեզ օգնել, որպեսզի դիմագրավեք և հաղթահարեք տհաճ մտքերը: Ահա դրանցից մի քանիսը:
- Զրուցեք ձեր զգացումների մասին ձեր մոտիկ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Սեփական խնդիրների մասին մոտիկ մարդու հետ զրուցելը հաճախ օգնում է հասկանալու, որ դրանք այնքան էլ վատ չեն, որքան դուք եք կարծում:
- Պահեք օրագիր և գրանցեք ձեր բոլոր մտքերն և զգացումները: Բոլոր, այլ ոչ թե՝ միայն բացասական:
- Փորձեք դիմակայել բացասական մտքերը: Արդյոք դրանք ճի՞շտ են: Ի՞նչ դրական բաներ կարող են տեղի ունենալ:
- Նպատակադրվեք այնպես, որ ցանկացած բացասական մտքին հակադրեք դրականը, տհաճին՝ հաճելին և անցանկալի զգացումներին՝ ցանկալիները:
- Մտծեք ձեզ երջանկություն, ուրախություն կամ հաճույք պատճառող բաների մասին: Կանոնավոր կերպով ձեր դրական մտքերը դարձրեք իրականություն:
- Անցեք առողջ սննդակարգին, դարձեք ֆիզիկապես ակտիվ և խուսափեք ալկոհոլի օգտագործումից:
Եթե, այնուամենայնիվ, տհաճ ու անցանկանալի մտքերը սկսել են գերիշխել և իրենց բացասական ազդեցությունը թողնել ձեր առօրյա կյանքի, աշխատանքի կամ այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների վրա, ապա այցելեք ձեր բժշկին կամ նրա խորհրդով՝ խորհրդատուին կամ հոգեկան առողջության մասնագետին:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: