Skip to main content

Ինչ պատվաստումներ կարող են առաջարկվել ձմռանը - Կանխարգելում

Կան որոշ բաներ, որոնք կարող են օգնել ձմեռային ամիսներին ձեր լավ առողջության պահպանմանը: Դրանցից են գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումները:

Գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ

Կարևոր է ստանալ այս երկու պատվաստանյութերը, եթե ունեք ցուցումներ: Տարեկան պատվաստումները բարձրացնում են ձեր օրգանիզմի պաշտպանունակությունը և կրճատում են վարակվելու դեպքում ծանր ախտանիշների զարգացման ռիսկը:

Ո՞ւմ է ցուցված գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումները

Ընտանեկան բժիշկը կարող է ձեզ առաջարկել գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ, եթե դուք՝

  • 65 տարեկան կամ ավելի մեծահասակ եք (ներառյալ՝ 2025թ. մարտի 31-ին 65 տարեկանը լրացածները)
  • ունեք որոշակի առողջական խնդիրներ
  • հղի եք
  • ապրում եք մեծահասակների խնամքի կենտրոններում:

Խնամքի կենտրոնի այլ բնակիչները, նրանց խնամողները և թուլացած իմունային համակարգով անձանց հետ բնակվողները կարող են ստանալ գրիպի դեմ պատվաստումներ:

2-3 տարեկան և դպրոցական տարիքի երեխաներին նույնպես կարող է առաջարկվել գրիպի դեմ պատվաստում:

Առաջին գծի առողջապահական և սոցիալական աջակցության աշխատակիցները ևս կարող են ստանալ գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումներ:

Եթե կարծում եք, որ կարիք ունեք ստանալու այս պատվաստումները, զրուցեք ձեր ընտանեկան բժշկի հետ:

Տեղեկատվություն

Այլ պատվաստումներ

Ձեզ կարող են առաջարկվել այլ պատվաստումներ, օրինակ՝

  • պնևմոկոկային պատվաստում (եթե 65 տարեկան կամ ավելի մեծ եք)
  • RSV պատվաստում (եթե հղի եք կամ 75-79 տարեկան եք)

Այս պատվաստումներն օգնում են ձմեռային ամիսներին ավելի հաճախացող ծանր հիվանդություններից, այդ թվում՝ թոքաբորբից պաշտպանվելուն

Ովքե՞ր են առավել վտանգված ցուրտ եղանակին

Որոշ մարդիկ ավելի խոցելի են ցուրտ եղանակի ազդեցության նկատմամբ: Օրինակներից են՝

  • 65 և ավելի բարձր տարիքի մարդիկ
  • նորածիններ և մինչև 5 տարեկան երեխաներ
  • ցածր եկամուտ ունեցող մարդիկ (ովքեր չեն կարող ապահովել կացարանի բավարար ջեռուցում)
  • մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ առողջական խնդիրներ
  • հաշմանդամություն ունեցող անձինք
  • հղի կանայք
  • հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ:

Հոդվածը հրապարակվել է՝ 01-10-2025
Վերջին վերանայում՝ 01-10-2025