Skip to main content

Սիրտ - Արյունատար համակարգ

Սիրտը մարդու կենսական օրգան է, որն արյունն արտամղում է դեպի մեր մարմնի հյուսվածքները՝ մատակարարելով սննդանյութեր և թթվածին:

Սրտի գործունեությունը հասկանալը կօգնի, որպեսզի հոգ տանենք այս օրգանի առողջության մասին:

Եթե դուք մտահոգված եք ձեր սրտի աշխատանքով, դիմեք ձեր բժշկին: Եթե կասկածում եք, որ ունեք սրտամկանի ինֆարկտ, զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Ի՞նչ է սիրտը

Սիրտը մկանային օրգան է՝ տեղակայված կրծքավանդակում, ձեր կրծոսկրի անմիջապես ետևում, ձախ կողմում:

Սիրտը դեպի թոքեր է արտամղում արյուն, որտեղ վերջինս կլանում է թթվածին: Թթվածնով հարուստ արյունը վերադառնում է սիրտ, որտեղից դարձյալ սրտի կծկմամբ զարկերակներով արտամղում է դեպի ձեր մարմնի մնացած շրջաններ: Սրտից դուրս եկող գլխավոր զարկերակն աորտան է: Սիրտամկանն արյուն ստանում է իր սեփական՝ պսակային զարկերակներով, որոնք սկսվում են աորտայից:

Ինչպե՞ս է սիրտն աշխատում

Սիրտն ունի չորս խոռոչ: Վերին խոռոչներն աջ և ձախ նախասրտերն են: Դրանք ստանում են արյունը, որն այնուհետև փականներով հոսում է դեպի սրտի ստորին խոռոչներ՝ աջ կամ ձախ փորոքներ: Սիրտը կառուցված է այնպես, որ աջ նախասիրտը հաղորդակցվում է միայն աջ փորրքի հետ, և ձախ նախասիրտը՝ ձախ փորքի հետ: Աջ ձախ նախասրտերից ստացված արյունը աջ և ձախ փորոքներն արտամղում են համապատասխանաբար թոքեր և մարմնի մնացած շրջաններ: Սրտի աջ և ձախ նախասրտերի և աջ և ձախ փորոքների միջև կան փականներ (կափույրներ), որոնք արգելակում են արյան հետադարձ հոսքը փորոքներից դեպի նախասրտեր: Երբ փականները փակվում են, առաջացնում է ձայն, որը լսում է ստետոսկոպով:

Սրտի համաչափ կծկումը (նախասրտեր, այնուհետև՝ փորոքներ) ապահովվում է էլեկտրական կամ սրտի հաղորդչական ուղիներով: Ստանալով էլեկտրական ազդանշան՝ սրտամկանը կծկվում է՝ արտամղելով արյունն առաջ:

Սրտի աշխատանքը

Սրտի հետ կապված հիվանդություններ կամ ախտանիշներ

Կան սրտի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ և ախտանիշներ:

Կրծքահեղձուկ (ստենոկարդիա)

Կրծքահեղձուկը ետկրծոսկրային ցավերն են, որոնք առաջանում են, երբ սրտամկանի որևէ շրջան բավարար արյուն չի ստանում: Կրծքավանդակի ցավերը և անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ) կարող են տարածվել դեպի ուսագոտի, պարանոց կամ ստորին ծնոտ:

Սրտի իշեմիկ կամ պսակային հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդությունը զարգանում է, երբ պսակային զարկերակների լուսանցքը ճարպային կուտակումների պատճառով նեղանում է:

Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտը զարգանում է, երբ պսակային զարկերակի խցանմամբ ընդհատվում է սրտամկանի արյունամատակարումը:

Սրտային անբավարարություն

Սրտային անբավարարությունը զարգանում է, երբ սրտի արտամղումը դառնում է պակաս արդյունավետ, որն առաջացնում է ընդհանուր հոգնածության զգացում, հևոց և երբեմն ոտքերի այտուց:

Սրտի փականային հիվանդություն

Սրտի փականային հիվանդությունը զարգանում է, երբ սրտի փականները նեղանում կամ լիարժեք չեն փակվում, որի արդյունքում առաջանում են արյան հոսքի հետ կապված խնդիրներ:

Առիթմիա

Առիթմիան առաջանում է, երբ սիրտը չի կծկվում սովորական ռիթմով: Սրտի կծումները կարող են լինել անկանոն, խիստ արագացած կամ դանդաղած:

Ինչպե՞ս ձեր սիրտը պահել առողջ

Դուք կարող եք կրճատել ձեր սրտային հիվանդությունների ռիսկը՝

  • ամենօրյա կանոնավոր վարժանքներով
  • պահպանելով մարմնի առողջ քաշ
  • կրճատելով սթրեսը
  • հետևելով առողջ սննդակարգին
  • եթե ծխող եք՝ հրաժարվելով ծխախոտից
  • հսկելով ձեր արյան ճնշումը և արյան խոլեստերինի մակարդակը
  • եթե ունեք դիաբետ, վերահսկելովձեր արյան շաքարի մակարդակը:

Եթե դուք մտահոգված եք ձեր սրտի աշխատանքով, դիմեք ձեր բժշկին: Եթե կասկածում եք, որ ունեք սրտամկանի ինֆարկտ, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024