Մեր օրգանիզմը

Փայծաղ

Փայծաղ

Փայծաղն անոթներով հարուստ ավշային օրգան է, որտեղ արյունը հարստանում է արյան սպիտակ բջիջներով՝ լեյկոցիտներով, ինչպես նաև զտվում հնացած կամ մահացած արյան կարմիր բջիջներից (էրիթրոցիտներ), ախտածին բակտերիաներից, օտար և այլ մարմնիկներից:)

Փայծաղն արտաքինից հիշեցնում է սուրճի հատիկ: Մակերեսը մուգ-կարմիր է՝ մանուշակագույն նրբերանգով։

Փայծաղը կենտ օրգան է, որը գտնվում է որովայնի խոռոչում՝ անմիջապես ձախ կողաղեղի տակ, որը կոչվում է ձախ թուլակող: Որովայնամիզը փայծաղի պատյանին ձուլվելով, ծածկում է նրան բոլոր կողմերից, բացի դրունքից։

Փայծաղի մեծությունը անոթների լցվածության աստիճանից կախված նույն անհատի մոտ կարող է զգալիորեն փոփոխվել։ Չափահաս մարդկանց մոտ այս օրգանի երկարությունը մոտ 12 սմ է, լայնությունը՝ 8 սմ, հաստությունը՝ 3-4 սմ, իսկ քաշը՝ 100-200 գրամ։

Փայծաղի կարևոր գործառույթներն են՝

  • արյունը զտում է մահացած կարմիր բջիջներից (էրիթրոցիտներ)
  • արյունը զտում է ախտածին բակտերիաներից
  • արյունը զտում է քայքայման այլ արգասիքներից և օտար մարմնիկներից
  • արյունը հարստացնում է թարմ սպիտակ բջիջներով (լեյկոցիտներ)
  • պահեստավորում է արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ) և թիթեղիկները (թրոմբոցիտներ)՝ հանդես գալով որպես դրանց դեպո:

Որոշ հիվանդությունների ժամանակ փայծաղը կարող է մեծանալ (կոչվում է սպլենոմեգալիա):

Իմացե՛ք ավելին սպլենոմեգալիայի մասին

Հոդվածը տեղադրվել է՝ 25-02-2021 վերանայվել է՝ 17-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: