Գրադարան

Փայծաղի մեծացում (սպլենոմեգալիա)

Փայծաղի մեծացում (սպլենոմեգալիա)

Time Read 1 րոպե

Սպլենոմեգալիան ձախ կողաղեղի տակ գտնվող անոթներով հարուստ ավշային օրգանի՝ փայծաղի մեծացումն է:

Սպլենոմեգալիա կարող է զարգանալ բազմաթիվ հիվանդությունների ժամանակ, այդ թվում՝ վարակներ, լյարդային հիվանդություն և որոշ քաղցկեղներ:

Մեծացած փայծաղը սովորաբար ախտանիշներ չի առաջացնում: Այն հաճախ հայտնաբերվում է սովորական արտաքին զննման (որովայնի շոշափման) ժամանակ: Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ պատկերային հետազոտություններ և արյան թեստեր, որոնք կարող են օգնել փայծաղի մեծացման հնարավոր պատճառը գտնելուն:

Մեծացած փայծաղի բուժումը կենտրոնանում է պատճառի վրա: Փայծաղի վիրահատական հեռացումը (սպլենէկտոմիա) սովորաբար չի հանդիսանում առաջին բուժում, սակայն երբեմն խորհուրդ է տրվում:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-02-2021 վերանայվել է՝ 10-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով