Skip to main content

Վարդենաֆիլ (Լևիտրա) - Էրեկտիկ դիսֆունկցիայի դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Լևիտրան տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործվող դեղամիջոցներից մեկն է։

Լևիտրան (Վարդենաֆիլ) ձեզ կարող է հայտնի լինել ինտերնետային գովազդից՝ որպես էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման թիվ մեկ դեղամիջոց։ Սակայն իրականում Լևիտրան չի վերացնում էրեկցիայի խանգարման բուն պատճառը, այլ միայն նպաստում է էրեկցիայի առաջացմանը։

Լևիտրան ազդում է՝ թուլացնելով առնանդամի արյունատար անոթները և մեծացնելով արյան ներհոսը դեպի առնանդամ՝ այդպիսով զարգացնելով էրեկցիա։ Եթե նախատեսում եք օգտագործել Լևիտրա, պետք է դեղամիջոցն ընդունեք նախատեսված սեռական հարաբերությունից կես ժամ առաջ։ Այն էրեկցիայի վրա ազդում է այն ընդունելուց մինչև չորս ժամվա ընթացքում, ինչը բնավ չի նշանակում, որ Լևիտրա խմելուց հետո էրեկցիան տևելու է չորս ժամ։

Լևիտրան ինքնուրույն էրեկցիա չի առաջացնում, ուստի սեռական գրգռման կարիքի անհրաժեշտություն այսպես թե այնպես լինում է։ Նկատի ունեցեք նաև, որ այս դեղը չի վերացնում էրեկտիլ դիսֆունկցիան, չի ուժեղացնում ձեր սեռական ցանկությունները, չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից կամ չի հանդիսանում բեղմնականխման միջոց։

Եթե օգտագործում եք Լևիտրա, նաև հիշեք, որ չեք կարող 24 ժամվա ընթացքում ընդունել դեղամիջոցնի ավելի քան 1 հաբ և չեք կարող միաժամանակ ընդունել էրեկցիան խթանող այլ դեղամիջոցներ։

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Levitra, Staxyn ODT

Ցուցումներ

Լևիտրան օգտագործվում է տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ։

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Լևիտրայի կողմնակի ազդեցություններից են՝

  • գլխացավ
  • մաշկի կարմրություն
  • քթի փակվածություն կամ քթահոսություն
  • այրոցք
  • ստամոքսի խանգարում (դիսպեպսիա)
  • տեսողության խանգարումներ
  • գոտկային ցավեր
  • գլխապտույտ։

Եթե անհանգստանում եք Լևիտրայի այս ազդեցություններից, խոսե ձեր բժշկի հետ։

Փոխազդեցություններ

Խիստ հազվադեպ Լևիտրան կարող է առաջացնել ցավոտ կամ երկարաձգված էրեկցիա։ Եթե սա տեղի է ունենում կամ էրեկցիան շարունակվում է ավելի քան 4 ժամ, ապա պետք է շտապ այցելել մոտակա հիվանդանոց։ Երկարաձգված էրեկցիան կարող է վտանգ ներկայացնել։

Լևիտրան կարող է փոխազդել այլ, այդ թվում՝ նիտրատների և արյան բարձր ճնշման դեղերի հետ։ Ուստի նիտրատային որևէ դեղ ընդունող կամ թոքային հիպերտենզիան բուժող տղամարդկանց ևս Լևիտրան հակացուցված է։

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

Լևիտրան անվտանգ չէ որոշ հիվանդություններ ունեցող տղամարդկանց համար։ Դեղամիջոցնը խորհուրդ չի տրվում հատկապես սրտային հիվանդություններով, ինսուլտով կամ աչքի որոշ հիվանդություններով (պիգմենտային ռետինիտ) տղամարդկանց։

Դեղաձևեր և պահպանում

Դուք կարող եք հանդիպել Lևիտրայի վաճառքի առցանց կայքեր կամ ձեր էլեկտրոնային փոստով ստանալ այս կամ այլ դեղերի վաճառքի տարբեր առաջարկություններ։ Մենք հորդորում ենք հրաժարվել նման եղանակներով դեղեր գնելուց, քանի որ ոչ մեկ չի կարող վստահ լինել դրանց բաղադրության կամ որակի վրա։ Եթե ցանկանում եք Lևիտրա գնել, խորհրդակցեք ձեր բժշկի հետ և գնեք դեղը միայն վստահելի դեղատներից։

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 07-11-2023