Առողջական խնդիրներ
Խոլերա

2 րոպե
Խոլերան կրկնվող փորլուծությամբ ընթացող վարակային հիվանդություն է, որն արագ հասցնում է հիվանդի ծանր ջրազրկման։
Խոլերան սովորաբար հայտնաբերվում և բռնկվում է խմելու ջրով աղքատ և սանիտարահիգիենիկ ծառայություններ չունեցող տարածաշրջաններում։
Առողջ մարդը խոլերայով կարող է վարակվել խոլերայի բակտերիայով վարակված խմելու ջրով կամ սննդամթերքներով։ Հիվանդությունն արագ տարածվում է հատկապես ոչ պատշաճ հիգիենայով շրջաններում։
Խոլերան կարող է ունենալ թեթև կամ սուր ընթացք։
Սուր և ծանր խոլերան սովորաբար ուղեկցվում է խիստ ջրիկ փորլուծությամբ, ստորին վերջույթների ջղաձգումներով և փսխումներով։ Հաճախ զարգանում են ծանր ջրազրկում և շոկ։
Անհետաձգելի բուժօգնություն, այդ թվում՝ ներերակային կաթիլային ինֆուզիոն բուժում չստանալու դեպքում խոլերան կարող է բերել մահվան ելքի։
Հոդվածը տեղադրվել է՝ 16-06-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Գաստրոէնտերիտ
- Գաստրոէնտերիտ․ բուժում
- Աղիքային վարակներ
- Ռոտավիրուս
- Կամպիլոբակտեր (կամպիլոբակտերիոզ)
- Աղիքային վարակներ. ախտանիշներ
- Գաստրոէնտերիտ․ ախտանիշներ
- Աղիքային վարակներ. պատճառներ
- Գաստրոէնտերիտ․ պատճառներ
- Աղիքային վարակներ. կանխարգելում
- Գաստրոէնտերիտ․ կանխարգելում
- Աղիքային վարակներ. ախտորոշում
- Գաստրոէնտերիտ․ ախտորոշում
- Աղիքային վարակներ. բուժում