Առողջական խնդիրներ

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա

Time Read 3 րոպե

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան (ԿՎԹ) հիմնված է այն գաղափարի վրա, որ այն, թե ինչպես եք դուք մտածում և գործում, ազդում է ձեր զգացումների վրա:

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան հոգեթերապիայի մի տեսակ է, որն ունի իր ենթատեսակներն ու մեթոդները: Թերապիայի այս տեսակը կարող է ձեզ օգնել բազմաթիվ տարբեր իրավիճակներում: Հոգեկան առողջության ոլորտում մասնագետները սովորաբար «թերապիա» անվանում են ոչ դեղորայքային բուժման մեթոդներին, որոնց հիմքը այցելուի հետ զրուցելն է («խոսքի թերապիա»):

Ինչպե՞ս է ԿՎԹ-ն ազդեցություն դրսևորում

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է ձեզ օգնել այն իրավիճակներում, երբ դուք ինքներդ ձեր կամ որևէ իրավիճակի մասին բացասական մտքեր ունեք և դա ձեզ համար խնդիր է առաջացնում:

Այս թերապիայի ընթացքում դուք աշխատում եք հոգեթերապևտի հետ, ով օգնում է ճանաչելու կամ հասկանալու ձեզ համար խնդիրներ առաջացնող մտածողության (կոգնիտիվ) և վարքագծային բնութագրիչները:

  1. Առաջինը, դուք աշխատում եք ձեր թերապևտի հետ՝ հասկանալու, թե որ խնդիրներն են ամենաշատն անհանգստացնում ձեզ:
  2. Այնուհետ դուք վեր եք հանում, թե ձեր որ մտքերը, հույզերն ու դիրքորոշումները կամ պատկերացումներն են կապված այսպիսի իրավիճակների հետ:
  3. Դուք առանձնացնում եք, թե ձեր այդ մտքերից, հույզերից և դիրքորոշումներից (պատկերացումներից) որո՞նք են բացասական, ոչ ճիշտ կամ «մտացածին»:
  4. Աշխատելով ձեր թերապևտի հետ, դուք գտնում եք վերոնշյալ «բացասականները» դիմակայելու կամ հաղթահարելու ուղիները: Դուք կարող եք ինքներդ ձեզ հարցնել՝ «արդյոք ճի՞շտ է դա», կամ «և ի՞նչ»:
  5. Այնուհետև դուք նաև պարզաբանում եք, թե այս բացասական դիրքորոշումների (պատկերացումների) վրա հիմնված և ձեր դրսևորած վարքագծերից որո՞նք են, որ դուք կարող եք փոփոխել:
  6. Վերջում, դուք կարող եք գտնել մտածողության և գործելու այն ուղիները, որոնք ավելի քիչ վնաս են պատճառում ձեզ:

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան երկարամյա հաջող գործնական կիրառություն ունի:

Ե՞րբ է ԿՎԹ-ն կիրառվում

Հետազոտությունները վկայում են, որ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է օգնել հուզական, հոգեբանական և հոգեկան այնպիսի խնդիրներով երեխաներին, դեռահասներին և չափահասներին, ինչպիսիք են տագնապը և դեպրեսիան:

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է օգտակար լինել նաև հետևյալ խնդիրներով մարդկանց՝

Ի՞նչ կարող եմ անկնալել ԿՎԹ-ից

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է օգնել ձեզ, որպեսզի հասկանաք (ճանաչեք) ձեր սեփական մտքերը և վարքագծերը:

Այն ձեզ հնարավորություն է տալիս սովորելու հմտություններ, որոնք կարող են օգնել ընթացիկ խնդիրների լուծմանը և կարող են օգտագործվել նաև ապագա խնդիրների հետ առնչվելիս:

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան նախատեսում է ձեր հոգեթերապևտի հետ սերտ մասնագիտական փոխհարաբերությունների ստեղծում: Հոգեթերապևտը կարող է օգնել ձեզ, որպեսզի բացահայտեք ձեր օգտակար և ոչ օգտակար (վնասաբեր) մտքերի միջև տարբերությունները և սովորեք, թե ինչպես «հանգցնել» ոչ օգտակար մտքերը:

Կախված ձեր խնդրից և բուժման ծրագրից, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի ծրագիրը կարող է տևել 5-20 շաբաթ: Այն կարող է անցկացվել մասնավոր կամ խմբային սեսիաներով, իսկ վերջին տարիներին՝ նաև առցանց (e-therapy): Այս թերապիան սովորաբար անցկացվում է կլինիկական հոգեբանների, հոգեկան առողջության ոլորտի հատուկ դասընթացներ անցած որոշ բժիշկների և նույն ոլորտի այլ մասնագետների կողմից:

Այս թերապիան սովորաբար ներառում է նաև որոշակի «տնային աշխատանքներ»: Այն կարող է միաժամանակ օգտագործվել ռելաքսացիայի մեթոդների, շնչառական վարժությունների, մեդիտացիայի կամ օժանդակող խորհրդատվություն հետ միաժամանակ:

Ե՞րբ ԿՎԹ-ն արդյունավետ չէ

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան դժվար իրականանալի և գրեթե անարդյունավետ է ծանր հոգեկան հիվանդություններով, օրինակ՝ շիզոֆրենիայով մարդկանց դեպքում: Այս մեթոդի կիրառումը խոչընդոտների կարող է հանդիպել նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սովորելու հետ կապված մեծ խնդիրներ:

Նաև, այս մեթոդը հավանաբար չի կարող օգտակար լինել, եթե դուք ունեք բազմաթիվ բացասական մտքեր:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով