Գրադարան

Սրատուտային վարակ (էնտերոբիոզ)

Սրատուտային վարակ (էնտերոբիոզ)

Time Read 1 րոպե

Սրտատուտային վարակն աղիքային ճիճվային վարակի աշխարհում ամենատարածված տեսակներից մեկն է:

Սրատուտները բարակ և սպիտակ մակաբույծ կլոր որդեր են, որոնց երկարությունը կազմում է մոտ մոտ 6-13 միլիմետր:

Մինչ վարակված մարդը քնած է, հասուն էգ սրատուտները հազարավոր ձու են դնում հետանցքը շրջապատող մաշկային ծալքերում: Սրատուտներով վարակված մարդկանց մեծամասնությունը ախտանշաններ չունի, սակայն որոշ մարդիկ ունենում են հետանցքային քոր և անհանգիստ քուն:

Սրատուտային վարակն առավել հաճախ հանդիպում է դպրոցական տարիքի երեխաների մոտ, և փոքրիկ (մանրադիտակային) ձվերը հեշտությամբ տարածվում են երեխայից երեխա: Բուժումը ներառում է բերանային (օրալ) դեղամիջոցներ, որոնք սպանում են սրատուտները և ներքնաշորերի, անկողնային պարագաների և ներքնազգեստի մանրակրկիտ լվացում: Լավագույն արդյունքների համար ամբողջ ընտանիքը պետք է բուժվի:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2023 վերանայվել է՝ 16-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով