Գրադարան
Սրատուտային վարակ. բարդություններ

1 րոպե
Սովորական սրատուտային վարակները (էնտերոբիոզ) լուրջ խնդիրներ չեն առաջացնում:
Հազվադեպ, ծանր ինվազիան կարող է առաջացնել կանանց սեռական օրգանների վարակ: Մակաբույծը կարող է շարժվել հետանցքից դեպի հեշտոց, իսկ այստեղից՝ դեպի արգանդ, արգանդափողեր և կոնքի օրգանների շուրջը: Սա կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հեշտոցի բորբոքումը (վագինիտ) և արգանդի ներքին լորձաթաղանթի բորբոքումը (էնդոմետրիտ):
Թեև հազվադեպ, սրատուտային վարակի այլ բարդությունները կարող են ներառել՝
- միզուղիների վարակներ
- քաշի կորուստ
- որովայնի խոռոչի մի շրջանի վարակ:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2023 վերանայվել է՝ 16-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: