Սրատուտի ձվիկները կարող են կպչել և շուրջ երկու շաբաթ կենսունակ մնալ մակերեսների վրա, այդ թվում՝ խաղալիքներ, ծորակներ, անկողնային պարագաներ և զուգարանի նստատեղեր: Ուստի, մակերևույթների կանոնավոր մաքրումից բացի, մակաբույծի ձվիկների տարածումը կամ կրկնակի վարակումը կանխարգելելու համար հետևեք այս խորհուրդներին: Նաև հոգ տարեք, որ նույն այս կանոններին հետևեն ձեր երեխաները:
- Առավոտյան լվացվեք. հասուն էգ որդերը ձվադրում են գիշերը, ուստի առավոտյան հետանցքի հատվածը լվանալը կարող է օգնել նվազեցնելու ձեր մարմնի վրա սրատուտային ձվիկների քանակը: Ցնցուղը կարող է օգնել խուսափելու լոգանքի (վաննայի) ջրի հնարավոր կրկնակի աղտոտումից:
- Ամեն օր փոխեք ներքնազգեստը և անկողնային պարագաները. սա օգնում է ձվիկների հեռացմանը:
- Լվացեք տաք ջրի մեջ. լվացեք անկողնու սպիտակեղենը, գիշերազգեստները, ներքնազգեստները, ոչ միանվագ տակդիրները և սրբիչները տաք ջրով, որ օգնեք ճիվի ձվիկների ոչնչացմանը: Չորացրեք լվացքը բարձր ջերմությամբ (արդուկ)։
- Մի՛ քորեք. խուսափեք հետանցքի հատվածը քորելուց։ Կտրեք ձեր երեխայի եղունգները, որ ավելի քիչ տեղ մնա քորելիս ձվիկներ հավաքելու համար: Առաջարկեք ձեր երեխային խուսափել իր եղունգները կրծելուց:
- Լվացեք ձեռքերը. վարակվելու կամ վարակը տարածելու ռիսկը նվազեցնելու համար լավ լվացեք ձեր ձեռքերը զուգարանից օգտվելուց կամ տակդիրը փոխելուց հետո և ուտելուց առաջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024