Skip to main content

Անպտղության բուժումներ - Հղիություն

Անպտղությունը, երբ դուք կամ ձեր զուգընկերը չեք կարողանում հղիության սկզիբ դնել, կարող է լինել խիստ տխրեցնող, անհանգստացնող և երբեմն նաև՝ դժվար լուծելի խնդիր:

Սակայն հիասթափվել պետք չէ, քանի որ կան անպտղության բուժման տարբեր մեթոդներ, որոնք բժիշները կարող են առաջարկել կամ ձեզ, կամ էլ ձեր զուգընկերոջը (կամ էլ՝ երկուսիդ):

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ անպտղության բուժումը պահանջում է ֆինանսական, ֆիզիկական և հուզական ներդրումներ: Եվ ոչ միշտ է, որ բժիշկները կարողանում են հասնել հաջողության:

Հետազոտություններ

Ինչպես առողջական ցանկացած խնդրի, այնպես էլ անպտղության բուժումը պահանջում է նախ և առաջ պատճառի հայտնաբերում: Որոշ դեպքերում պատճառը կնոջ մոտ է, բայց որոշ դեպքերում էլ՝ տղամարդու մոտ: Որոշ դեպքերում էլ՝ երկուսի մոտ: Իսկ երբեմն որևէ պատճառ չի հաջողվում հայտնաբերել:

Պատրաստ եղեք, որ բժիշները և՛ ձեզ և՛ ձեր զուգընեկերոջը կարող են առաջարկել տարբեր, այդ թվում՝ թանկարժեք հետազոտություններ:

Բուժումներ

Բուժումը սովորաբար նպատակաուղղված է անպտղության պատճառի վերացմանը կամ օժանդակող վերարտադրողական տեխնոլոգիայի օգտագործմանը, օրինակ՝ արտամարմնային բեղմնավորում:

Կանանց մոտ անպտղության բուժումներ

Ձեր առողջական կարիքներին համապատասխանող բուժումը մեծամասամբ կախված է անպտղության պատճառից:

  • Հորմոնային դեղերը, օրինակ՝ Կլոմիֆենը կարող են օգնել ձվազատման խթանմանը:
  • Վիրահատությունը կարող է բուժել խցանված կամ վնասված ֆալոպյան փողերը:
  • Վիրահատությունը, լազերային բուժումը կամ դեղերը կարող են բուժել էնդոմետրիոզը կամ ֆիբրոիդները (արգանդի միոմաներ):
  • Ներարգանդային սերմնավորումը (ինսեմինացիա, կոչվում է նաև «արհեստական սերմնավորում») մեթոդ է, որի ժամանակ տղամարդու կողմից նախապես հանձնած սերմնահեղուկը մշակվում է և կնոջ ձվազատման օրերին հատուկ նուրբ, բարակ կաթետերի միջոցով ներարկվում արգանդի խոռոչ: Այս բուժումը կարող է օգնել հետևյալ դեպքում՝
    • զուգընկերոջ սերմնաբջիջների քանակը կամ դրանց շարժունակություն ցածր է, բայց առողջ, շարժունակ սերմնաբջիջները բավարար են
    • զույգերը չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ հաշմանդամության, վնասվածքների, վաղաժամ սերմնաժայթքման կամ այլ պատճառներով
    • կնոջ մոտ առկա է թեթև էնդոմետրիոզ
    • առկա է անհայտ ծագման անպտղություն (որպես բուժման առաջին քայլ)
    • զուգընկեր չունեցող կանանց դոնորական սերմնահեղուկով բեղմնավորում:
  • Արտամարմնային բեղմնավորումը անպտղության բուժման հայտնի և ամենաարդյունավետ վերարտադրողական օժանակ տեխնոլոգիան է, որի ժամանակ նախապես կնոջ ձվարաններից հավաքված ձվաբջիջը մարմնից դուրս (in vitro, «փորձանոթի մեջ») բեղմնավորվում է տղամարդուց նախապես հավաքված սպերմատոզոիդով, և բեղմնավորված ձվաբջջիջը 2֊6 օր անց վերադարձվում է կնոջ արգանդ:

Իմացե՛ք ավելին արտամարմնային բեղմնավորման մասին: Այս բուժումը կարող է օգնել հետևյալ դեպքերում՝

    • ֆալոպյան փողի անանցանելիություն
    • իմունաբանական անպտղություն (երբ սպերմատոզոիդները ոչնչանում են հակասպերմային հակամարմինների կողմից)
    • ժառանգական հիվանդությունների կանխարգելում:
  • Սերմնաբջջի ներցիտոպլազմային ներարկումը արտամարմնային բեղմնավորման տեսակ է, որի դեպքում լաբորատորիայում մեկ սպերմատոզոիդը ներարկվում է ձվաբջջի մեջ: Այս մեթոդն օգտագործվում է սերմնահեղուկի խնդիրներով տղամարդկանց անպտղությունը բուժելիս (օրինակ՝ սպերմատոզոիդների ցածր որակ):

Տղամարդկանց մոտ անպտղության բուժումներ

Ինչպես կնոջ դեպքում էր, բուժումը մեծամասամբ կախված է անպտղության պատճառից: Բուժման մեթոդներից են՝

  • սերմնահեղուկի ստացում, որը նախապես մշակվում և օգտագործվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլագիաների, այդ թվում՝ ժամկետային արհեստական սերմնավորման համար
  • արտամարմնային բեղմնավորում տղամարդ զուգընկերոջ սերմնաբջիջներով
  • սերմնաբջջի ներցիտոպլազմային ներարկում

Առողջ սննդակարգը, ալկոհոլից և ծխախոտից խուսափելը կարող են օգնել սպերմատոզոիդների որակի բարելավմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024