Աճուկային ցավը կամ այտուցը կարող է ունենալ տարբեր պատճառներ, օրինակ՝ այտուցված ավշային գեղձեր, մկանային ձգվածություն կամ ճողվածք։
Ճողվածքն այն վիճակն է, երբ նորմայում որովայնի խոռոչում տեղակայված ներքին հյուսվածքների կամ օրգանների մի մասը, որը «պահվում» է մկանային և առպատային որովանյամզի պատի կողմից, կարողանում է ներորովայնային ճնշման բարձրացման հետևանքով հաղթահարել այդ պատի անատոմիական թույլ տեղերը կամ բնական բացվածքները և որովայնամզի հետ միասին արտանկել մաշկի տակ։ Ճողվածքները կարող են հայտնվել ֆիզիկական ծանր գործ կատարելուց կամ ծանրություն բարձրացնելուց հետո։
Աճուկային ճողվածքի ժամանակ որովայնի պարունակությունն արտանկում է աճուկային խողովակից: Աճուկային ճողվածքի ձևավորման գլխավոր ռիսկի գործոններն են՝
- քրոնիկ հազ, օրինակ՝ ծխելու հետ կապված կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ
- գիրություն
- հղիություն
- նախկինում կատարված որովայնի խոռոչի բաց վիրահատություններ:
Մաշկի վրա զգացվող աճուկային ուռածությունը կարող է ժամանակի ընթացքում հայտնվել և անհետանալ։ Աճուկային ճողվածքը սովորաբար դրսևորվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, հազի և երբեմն աղիքների գործունեության ժամանակ առաջացող ցավով և ձգվածության զգացողությամբ:
Աճուկային շրջանում ցավ կամ այտուց զգալիս կապ հաստատեք ձեր բժշկի հետ։ Եթե ցավերն ուժեղ են կամ ճողվածքային ուռածությունը «քարացած» է, շտապ այցելեք մոտակա վիրաբուժական բաժանմունք։
Իմացե՛ք ավելին ինքնօգնության որոշ մեթոդների մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024