Առողջական խնդիրներ

Ցավեր աճուկներում կամ այտուց. ինքնօգնություն

Ցավեր աճուկներում կամ այտուց. ինքնօգնություն

Time Read 2 րոպե

Աճուկային շրջանի սաստիկ ցավերի և նույն շրջանում «անշարժացած» ուռածության դեպքում շտապ դիմեք մոտակա վիրաբուժական բաժանմունք։

Հակառակ դեպքում, եթե աճուկային ցավը կամ այտուցը շատ անհանգստացնող չէ, դուք կարող եք ձեռնարկել ինքնօգնության որոշ քայլեր, որոնցից են՝

  • խուսափեք կռանալուց կամ կքանիստ կատարելուց, կամ՝ կքանստած վիճակից կտրուկ բարձրանալուց
  • խուսափեք ծանրություն բարձրացնելուց կամ ծանրություն կրելուց
  • խուսափեք ֆիզիկական աշխատանք կատարելուց, նույնիսկ նստած վիճակում
  • բարակ մաքուր սրբիչով փաթաթած և մինչև 20 րոպե ցավող աճուկին դրված սառցեպարկը կարող է մեղմացնել այտուցը և ցավերը
  • խուսափեք այնպիսի ներքնաշորեր կամ հագուստ կրելուց, որոնք կարող են սեղմել կամ ճնշել աճուկային շրջանները
  • ցավերի դեպքում մինչև ցավազրկող ընդունելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ
  • եթե աճուկային ուռածությունը դառնում է խիստ ցավոտ կամ «քարացած», այնպայման կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ առանց ուշացնելու այցելեք մոտակա վիրաբուժական բաժանմունք։

Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2018 վերանայվել է՝ 20-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով