Skip to main content

Պատճառներ - Հեպատոմեգալիա

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձային օրգանն է, որը գտնվում է անմիջապես գտնվում է ստոծանու տակ՝ որովայնի վերին մասի աջ կողմում:

Լյարդի չափը տարբերվում է տարիքից, սեռից և մարմնի չափից: Բազմաթիվ հիվանդություններ և վիճակներ կարող են հանգեցնել դրա մեծացման, որը ծանր դեպքերում կարող է հանգեցնել լյարդի գործառույթի խանգարման:

Լյարդային հիվանդություններ

  • Ցիռոզ
  • հեպատիտներ՝ հարուցված վիրուսով, ներառայալ հեպատիտներ A, B և C կամ հարուցված վարակային մոնոնուկլեոզով
  • լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն
  • լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդություն
  • խանգարում, որն առաջացնում է ձեր լյարդում ոչ նորմալ սպիտակուցի կուտակում (ամիլոիդոզ)
  • գենետիկ խանգարում, որն առաջացնում է ձեր լյարդում պղնձի կուտակում (Վիլսոնի հիվանդություն)
  • խանգարում, որն առաջացնում է ձեր լյարդում երկաթի կուտակում (հեմաքրոմատոզ)
  • խանգարում, որը առաջացնում է ձեր լյարդում ճարպային նյութերի կուտակում (Գաուչերի հիվանդություն)
  • լյարդում հեղուկով լցված գրպանների առաջացում (լյարդային կիստաներ)
  • լյարդի ոչ քաղցկեղային ուռուցքներ, ինչպիսիք են հեմանգիոման և ադենոման
  • լեղապարկի կամ լեղուղիների խցանում
  • տոքսիկ հեպատիտ:

Քաղցկեղներ

  • Քաղցկեղ, որը սկսվում է օրգանիզմի այլ շրջանում և տարածվում դեպի լյարդ
  • լեյկոզ
  • լյարդի քաղցկեղ
  • լիմֆոմա:

Սրտային և արյունատար անոթային խնդիրներ

  • Լյարդից արյունը հեռացնող երակների խցանում (Բադ-Խիարիի համախտանիշ)
  • սրտային անբավարարություն
  • սիրտը շրջապատող հյուսվածքային թաղանթի՝ սրտապարկի բորբոքում (պերիկարդիտ):

Ռիսկի գործոններ

Ձեզ մոտ ավելի հավանական է, որ զարգացնա լյարդի մեծացում, եթե ունեք լյարդային հիվանդություն: Գործոնները, որոնք կարող են մեծացնել լյարդի հետ կապված խնդիրների ռիսկը, ներառում են հետևյալը:

  • Ալկոհոլի չափից ավելի օգտագործում. մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելը կարող է վնասել ձեր լյարդը:
  • Դեղերի, վիտամինների կամ հավելումների մեծ դեղաչափեր. վիտամինների, հավելումների կամ առանց դեղատոմսի կամ դեղատոմսով դեղերի առաջարկվածից ավելի մեծ դեղաչափեր ընդունելը կարող է մեծացնել լյարդի վնասման ռիսկը: Ացետամինոֆենի (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) գերդոզավորումը ԱՄՆ-ում սուր լյարդային անբավարարության ամենատարածված պատճառն է: Բացի այն, որ հանդիսանում է դեղատոմս չպահանջող ցավազրկողների բաղադրիչ, ինչպիսին է Թայլենոլը, Ացետամինոֆեն առկա է ավելի քան 600 պատրաստուկներում՝ ինչպես դեղատոմս չպահանջող, այնպես էլ դեղատոմսով դուրս գրվող: Իմացեք, թե ինչ կա ձեր ընդունած դեղերի մեջ: Կարդացեք պիտակները: Փնտրեք «Ացետամինոֆեն», «Ացետամ» կամ «APAP»: Ստուգեք ձեր բժշկի հետ, եթե վստահ չեք, թե ինչ է չափազանց մեծ դեղաչափ:
  • Բուսական հավելումներ. որոշ հավելումներ, ներառյալ սև կոխոշը, մա հուանգը և կատվախոտը (վալերիան), կարող են մեծացնել լյարդի վնասման ռիսկը:
  • Վարակներ. վարակային հիվանդությունները՝ վիրուսային, բակտերիալ կամ մակաբուծական, կարող են մեծացնել լյարդի վնասման վտանգը:
  • Հեպատիտի վիրուսներ. հեպատիտներ A, B և C–ն կարող է հանգեցնել լյարդի վնասման:
  • Վատ սնման սովորույթներ. ավելորդ քաշը մեծացնում է լյարդային հիվանդության ռիսկը: Նույնը վերաբերվում է անառողջ մթերքների օգտագործմանը, ինչպիսիք են ավելորդ ճարպը կամ շաքարը:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024