Լյարդային հիվանդության ռիսկը նվազեցնելու համար կարող եք հետևել այս խորհուրդներին:
- Ընտրեք առողջ սննդակարգ. ընտրեք մրգերով, բանջարեղենով և ամբողջահատիկ ձավարեղենով հարուստ սննդակարգ:
- Եթե որոշել եք օգտագործել ալկոհոլ, արեք դա չափավոր քանակներով. հարցրեք ձեր բժշկին՝ պարզելու, թե որն է ձեզ համար հնարավորինս անվնաս ալկոհոլի քանակությունը, եթե այդպիսն կա:
- Դեղորայք, վիտամիններ կամ հավելումներ ընդունելիս խստորեն հետևեք հրահանգներին. սահմանափակեք ձեզ առաջարկվող դեղաչափերով:
- Սահմանափակեք ձեր շփումը քիմիական նյութերի հետ. օգտագործեք աերոզոլային մաքրող միջոցներ, միջատասպաններ և այլ թունավոր քիմիական նյութեր միայն լավ օդափոխվող տարածքներում: Հագեք ձեռնոցներ, երկար թևերով վերնազգեստ և դիմակ:
- Պահպանեք առողջ քաշը. դարձրեք ձեր սննդակարգը հավասարակշռված և սահմանափակեք շաքարի և ճարպերի մեծ պարունակությամբ մթերքները: Եթե ավելորդ քաշ ունեք, հարցրեք ձեր բժշկին կամ դիետոլոգին, թե որն է նիհարելու լավագույն միջոցը:
- Թողել ծխելը. եթե ծխող եք, հարցրեք ձեր բժշկին այն մոտեցումների մասին, որոնք կօգնեն ձեզ ձերբազատվելու ծխախոտից:
- Զգուշությամբ օգտագործեք հավելումները. նախքան դրանք օգտագործելը, խոսեք ձեր բժշկի հետ բուսական հավելումների ռիսկերի և օգուտների մասին: Որոշ այլընտրանքային դեղամիջոցներ կարող են վնասել ձեր լյարդը: Խոտաբույսերը և հավելումները, որոնցից պետք է խուսափել, ներառում են սև կոխոշը, մա-հուանգը և այլ չինական խոտաբույսեր, կեֆրի, գերմանդեր, մեծ ցելանդին, կավա, պենիրոյալ, գանգի գլխարկ և կատվախոտ (վալերիան):
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024