Ձեր բժիշկը կարող է սկսել՝ շոշափելով ձեր որովայնը ֆիզիկական քննության ժամանակ, որ գնահատի ձեր լյարդի չափը, ձևը և կառուցվածքը:
Այնուամենայնիվ, լյարդի մեծացումը կամ հեպատոմեգալիան ախտորոշելու համար սա կարող է բավարար չլինել, հատկապես, որ կարևոր է ոչ միայն լյարդի մեծացումն ախտորոշելը, այլև՝ դրա պատճառը գտնելը:
Լրացուցիչ միջոցառումներ
Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ դուք ունեք մեծացած լյարդ, կարող է խորհուրդ տալ որոշ հետազոտություններ և միջոցառումներ:
- Արյան թեստեր. արյան նմուշը ստուգվում է լյարդային ֆերմենտների մակարդակը (ակտիվությունը) որոշելու և վիրուսների հայտնաբերման համար, որոնք կարող են առաջացնել լյարդի մեծացում:
- Պատկերային թեստեր. պատկերային հետազոտությունները ներառում են գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
- Մագնիսա-ռեզոնանսային էլաստոգրաֆիան (ՄՌԷ). սա օգտագործում է ձայնային ալիքներ՝ ստեղծելու լյարդի հյուսվածքի կարծրության կամ պնդության տեսողական քարտեզ (էլաստոգրամա): Այս ոչ ինվազիվ հետազոտությունը կարող է այլընտրանք լինել լյարդի բիոպսիային:
- Հետազոտելու համար լյարդային հյուսվածքի նմուշի հեռացում (լյարդի բիոպսիա). լյարդի բիոպսիան հաճախ կատարվում է երկար, բարակ ասեղի միջոցով, որը մտցվում է ձեր մաշկի միջով դեպի լյարդ: Ասեղը դուրս է հանում հյուսվածքային միջուկը, որն այնուհետև ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոտման:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024