Հիպոկալցեմիա կարող է առաջանալ ձեր օրգանիզմ կալցիումի անբավարար քանակներ մուտք գործելու, նյութափոխանակության կամ կալցիումի շրջանառության խանգարման պատճառով:
Այնուամենայնիվ, հիպոկալցիեմիայի դեպքերի մեծ մասն ուղղակիորեն կապված է մագնեզիումի կամ վիտամին D-ի անբավարարության հետ (դեֆիցիտ):
Հիպոկալցեմիայի ամենատարածված պատճառը թերակտիվ հարվահանաձև գեղձերն են (հիպոպարաթիրոիդիզ), երբ օրգանիզմում արտադրվում է նորմայից ավելի քիչ քանակով պարաթիրոիդ կամ պարատ հորմոն (PTH): Վերջինիս ցածր մակարդակը բերում է օրգանիզմում կալցիումի մակարդակի կրճատման:
Հիպոպարաթիրոիդիզմը կարող է զարգանալ որպես ժառանգական հիվանդություն կամ լինել ձեռքբերովի, օրինակ, վահանաձև գեղձի վիրահատական հեռացման ժամանակ հարվահանաձև գեղձերը պատահաբար կամ ստիպված հեռացնելիս, ինչպես նաև նույն շրջանի քաղցկեղային հիվանդությունների դեպքում:
Հիպոկալցեմիայի այլ, ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝
- սննդակարգում կալցիումի կամ վիտամին D-ի անբավարար քանակներ
- վարակներ
- որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ Ֆենիտոին, Ֆենոբարբիտալ կամ Ռիֆամպին
- սթրես և տագնապ
- արյան մագնեզիումի կամ ֆոսֆատի անկայուն մակարդակներ
- երիկամային հիվանդություն
- փորլուծություն, փորկապություն կամ աղիքային այլ խանգարումներ, որոնք բերում են աղիներից կալցիումի ներծծման թուլացման
- տարածուն քաղցկեղներ
- նորածինների մոտ՝ մոր մոտ դիաբետի առկայություն:
Ռիսկի գործոններ
Վիտամին D-ի կամ մագնեզիումի անբավարարությամբ մարդկանց մոտ հիպոկալցեմիայի ռիսկը բարձրանում է:
Ռիսկի այլ գործոններից են՝
- ստամոքսաղիքային հիվանդություններ
- ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ)
- երիկամային անբավարարություն
- լյարդային անբավարարություն
- տագնապային խանգարումներ:
Նորածին երեխաները նույնպես ենթարկվում է հիպոկալցեմիայի բարձր ռիսկի, քանի որ նրանց օրգանիզմը և նյութափոխանակությունը դեռևս լիարժեք զարգացած չեն: Այս առումով, կալցիումի փոխանակության խանգարման հավանականությունն առավել մեծանում է դիաբետ ունեցող մայրերից ծնված նորածինների շրջանում:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024