Որոշ մարդկանց մոտ, հատկապես կալցիումի մակարդակի քիչ նվազեցումը կարող է որևէ գանգատի կամ ախտանիշի չհանգեցնել:
Սակայն, երբ հիպոկալցեմիան ուղեկցվում է նյարդային համակարգի գործունեության խանգարման, նորածնի մոտ կարող են ի հայտ գալ մկանային կծկանքներ (սպազմ) կամ տրեմոր (դող):
Չափահասների մոտ հիպոկալցեմիան կարող է առաջացնել՝
- մկանային կծկանքներ (սպազմ)
- վերջույթներում ծակծկոցների կամ թմրածության զգացողություն (պարէսթեզիա)
- տրամադրության շեղումներ, օրինակ՝ անհանգստություն և տագնապ, դեպրեսիա կամ հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա)
- հիշողության հետ կապված խնդիրներ
- արյան ճնշման անկում (հիպոտենզիա)
- խոսելու կամ կլման դժվարություններ
- թուլություն և հոգնածություն
- վերջույթների դող (պարկինսոնիզմ)
- տեսողական սկավառակի այտուց (պապիլոդեմա):
Սուր հիպոկալցեմիայի ախտանիշներից են՝
- մկանային ցնցումներ
- սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա)
- կանգային սրտային անբավարարություն
- կոկորդի կծկանք (լարինգոսպազմ) կամ ձայնախոռոչի ցնցումներ:
Քրոնիկ հիպոկալցեմիան կարող է առաջացնել՝
- մաշկի չորություն
- եղունգների փխրունացում
- երիկամային քարեր կամ օրգանիզմում կալցիումական այլ կուտակումներ
- դեմենցիա (թուլամտություն)
- աչքի ոսպնյակի պղտորում (կատարակտ)
- էկզեմա:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ունեք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը կամ մի քանիսը: Նաև հաշվի առեք, որ մեղմ հիպոկալցեմիան կարող է որևէ արտաքին նշան չառաջացնել և հայտնաբերվել արյան թեստով:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024