Գրադարան

Աճուկային էպիդերմոֆիտիա. պատճառներ

Աճուկային էպիդերմոֆիտիա. պատճառներ

Time Read 1 րոպե

Աճուկային էպիդերմոֆիտիան կամ աճուկի խուզող որքինը (խուզող մկնատամ) առաջանում է սնկիկներից, որոնք զարգանում են մարմնի տաք, խոնավ շրջաններում:

Այս վարակը հաճախ զարգանում է նույն այն սնկիկային օրգանիզմի կողմից, որն առաջացնում է ոտնաթաթի էպիդերմոֆիտիա (մարզիկի ոտնաթաթ): Ցանը կարող է տարածվել մի մարդուց մյուսին մաշկի հետ շփման կամ վարակված սրբիչի կամ հագուստի համատեղ օգտագործման պատճառով: Դուք նաև կարող եք վարակը տարածել ձեր ոտնաթաթերից դեպի աճուկային շրջան ձեռքերի կամ սրբիչի միջոցով:

Ռիսկի գործոններ

Ձեզ մոտ աճուկային էպիդերմոֆիտիայի առաջացման ռիսկը մեծանում է, եթե դուք՝

  • արական սեռի եք
  • դեռահաս կամ երիտասարդ չափահաս եք
  • հագնում եք ներքնազգեստ, ջինս կամ այլ կիպ հագուստ
  • ուժեղ քրտնում եք
  • ունեք թույլ իմունային համակարգ
  • ունեք ոտնաթաթի էպիդերմոֆիտիա (մարզիկի ոտնաթաթ):

Հոդվածը տեղադրվել է՝ 01-08-2023 վերանայվել է՝ 01-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով