Աճուկային էպիդերմոֆիտիայի առաջացման ռիսկը նվազեցնելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Չոր մնացեք. չոր պահեք աճուկի շրջանը և ազդրերի ներսային մակերեսները՝ ցնցուղ ընդունելուց կամ մարզվելուց հետո չորացնելով մաքուր սրբիչով: Ձեր ոտքերը չորացրեք վերջում, որ չտարածեք ոտնաթաթի էպիդերմոֆիտիան (մարզիկի ոտքը) դեպի վերև՝ աճուկներ:
- Հագեք միայն մաքուր հագուստ. փոխեք ձեր ներքնազգեստն առնվազն օրը մեկ անգամ կամ ավելի հաճախ, եթե շատ եք քրտնում: Օգտակար կարող է լինել բամբակից կամ այլ գործվածքից պատրաստված ներքնազգեստ հագնելը, որը շնչում է և մաշկն ավելի չոր է պահում։ Լվացեք մարզական հագուստը յուրաքանչյուր օգտագործումից հետո:
- Ընտրեք ազատ և հարմար ներքնազգեստ և հագուստ. ընտրեք այնպիսի ներքնազգեստ և մարզական համազգեստ, որոնք ազատ են և հարմարավետ: Կիպ և սեղմող-ճնշող հագուստը կարող է ճնշել ձեր մաշկը և բարձրացնել սնկիկային վարակի առաջացման ռիսկը: Փորձեք կրել լայն, այլ ոչ թե կիպ շորտեր:
- Մի՛ փոխանակվեք անձնական իրերով. թույլ մի՛ տվեք, որ ուրիշներին օգտագործեն ձեր հագուստը, սրբիչները կամ այլ անձնական իրերը: Նույն կերպ, ինքներդ մի՛ օգտագործեք այլ մարդկանց մարզական և այլ հագուստը կամ սրբիչները։
- Բուժեք կամ կանխարգելեք ոտնաթաթի էպիդերմոֆիտիան (մարզիկի ոտք). բուժեք մարզիկի ոտնաթաթը՝ կանխելու դրա տարածումը դեպի աճուկ: Կանխարգելեք մարզիկի ոտնաթաթի առաջացումը՝ կրելով անջրանթափանց կոշիկներ հանրային լողավազաններից, ցնցուղներից և հանդերձարաններից օգտվելիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-08-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024