Գրադարան
Երիկամի կիստա. ախտանիշներ

1 րոպե
Տիպիկ դեպքերում երիկամի հասարակ կիստաները որևէ գանգատ կամ ախտանիշ չեն առաջացնում:
Սակայն, եթե երիկամին կիստան աճում և զգալի մեծանում է, կարող է առաջացնել՝
- գոտկային կամ կողմնային բութ ցավեր
- ջերմություն
- վերորովայնային ցավեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք վերոնշյալ գանգատներից մեկնումեկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-05-2021 վերանայվել է՝ 07-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: