Առողջական խնդիրներ
Երիկամի կիստա (բուշտ)

1 րոպե
Երիկամի կիստան դեղնավուն հեղուկ պարունակող և բարակ շարակցահյուսվածքային պատիճով սահմանազատված կլորավուն գոյացություն է, որն առաջանալուց հետո ինքնուրույն չի ներծծվում և չի անհետանում։
Երիկամի կիստաները հեղուկով լցված կլորավուն բշտեր են, որոնք առաջանում են երիկամների վրա կամ ներսում: Դրանք կարող են կապված լինել երիկամային գործունեությունը վնասող ծանր հիվանդությունների հետ, սակայն, ավելի հաճախ իրենցից ներկայացնում են այսպես կոչված «Երիկամի հասարակ կիստաներ», որոնք քաղցկեղային չեն և հազվադեպ են բարդություններ առաջացնում:
Դեռևս պարզ չէ, թե ինչու են որոշ մարդկանց երիկամներում առաջանում հասարակ կիստաներ: Տիպիկ դեպքերում երիկամներից մեկնումեկի մակերեսին ձևավորվում է միայն մեկ բուշտ, սակայն կարող են ձևավորվել նաև բազմաթիվ բշտեր ինչպես մեկ, այնպես էլ երկու երիկամներում: Պետք է նկատի ունենալ, որ երիկամի հասարակ կիստան նույն այն կիստան չէ, որն առաջանում է պոլիկիստոզային երիկամային հիվանդության ժամանակ:
Երիկամի հասարակ կիստաները հաճախ հայտնաբերվում են պատահաբար՝ մեկ այլ հիվանդության կապակցությամբ նշանակված որևէ պատկերային հետազոտության միջոցով:
Սովորաբար որևէ գանգատ կամ այլ ախտանիշ չառաջացնող հասարակ կիստաները բուժման կարիք չունեն: Այլ դեպքերում գուցե առաջանա վիրահատության կարիք:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-02-2021 վերանայվել է՝ 10-02-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: