Գրադարան

Ոջլոտություն. պատճառներ

Ոջլոտություն. պատճառներ

Time Read 1 րոպե

Ոջիլները սնվում են մարդու արյունով և կարող են հայտնաբերվել մարդու գլխի, մարմնի և ցայլքի՝ սեռական շրջանում:

Էգ ոջիլն արտադրում է կպչուն նյութ, որը յուրաքանչյուր ձվիկը (անիծ) ամուր կպցնում է մազի ցողունի հիմքին։ Ձվիկներից թրթրուրները դուրս են գալիս 6-ից 9 օրվա ընթացքում:

Դուք կարող եք ոջիլներ վերցնել՝ շփվելով ոջիլների կամ դրանց կենդանի ձվերի հետ: Ոջիլը չի կարող ցատկել կամ թռչել: Ոջլոտությունը տարածվում են հետևյալի ուղիներով:

  • Գլուխ-գլուխ կամ մարմին-մարմին շփում. սա տեղ է գտնում, երբ երեխաները կամ ընտանիքի անդամները խաղում են կամ սերտորեն շփվում են միմյանց հետ:
  • Սերտորեն պահված իրերը. դպրոցում ոջիլներ ունեցող հագուստները դարակներում, պահարաններում կամ կողք-կողքի կեռիկների վրա պահելը կարող է ոջիլներ տարածել: Ոջիլները կարող են տարածվել նաև անձնական իրերով, ինչպիսիք են բարձերը, վերմակները, սանրերը և փափուկ խաղալիքները միասին պահելիս:
  • Իրեր, որոնք համատեղ օգտագործվում են ընկերների կամ ընտանիքի անդամների կողմից. դրանք կարող են ներառել հագուստ, ականջակալներ, խոզանակներ, սանրեր, մազերի պարագաներ, սրբիչներ, վերմակներ, բարձեր և փափուկ խաղալիքներ:
  • Շփում գույքի հետ, որի վրա ոջիլներ կան. մահճակալի վրա պառկելը կամ փափուկ, կտորով ծածկված բազմոցին կամ բազկաթոռին նստելը, որը վերջերս օգտագործվել է ոջիլ ունեցողների կողմից, կարող է տարածել դրանք: Ողջիլները կարող են մարդու օրգանիզմից դուրս ապրել 1-ից 2 օր:
  • Սեռական շփում. ցայլքի ոջիլները սովորաբար տարածվում են սեռական շփման միջոցով: Դրանք առավել հաճախ հանդիպում են չափահասների մոտ: Երեխաների մոտ հայտնաբերված ցայլոջիլները կարող են լինել սեռական բռնության նշան:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2023 վերանայվել է՝ 05-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով