Ֆիզիկական քննության (բուժզննման) ժամանակ բժիշկը կարող է օգտագործել խոշորացույց՝ ոջիլներ փնտրելու համար:
Բժիշկը նաև կարող է օգտագործել հատուկ լույս, որը կոչվում է Վուդի լամպ, որ ստուգի ձվիկների (անիծների) առկայությունը: Այս լույսը հեշտացնում է գտնել անիծները՝ դրանք դարձնելով բաց կապույտ:
Գլխի ոջիլներ
Բժիշկը կարող է ախտորոշել գլխի ոջիլը մարդու մազերի կամ գլխամաշկի վրա կենդանի երիտասարդ կամ չափահաս ոջիլ հայտնաբերելուց հետո, կամ մազերի ցողունների վրա մեկ կամ մի քանի անիծ տեսնելով, որոնք հայտնաբերվել են գլխամաշկից մինչև 6 միլիմետր հեռավորության վրա:
Հագուստի ոջիլներ
Բժիշկը կարող է ախտորոշել հագուստի ոջիլներ, եթե հագուստի կարերում կամ անկողնային պարագաներում գտնի անիծներ կամ սողացող ոջիլներ: Դուք կարող եք տեսնել հատուստի ոջիլը մաշկի վրա, եթե այն սողում է այնտեղ արյունով կերակրվելու համար:
Ցայլքի ոջիլներ
Բժիշկը կարող է ախտորոշել ցայլքի ոջիլներ, երբ տեսնում է շարժվող ոջիլներ կամ անիծներ ցայլքի շրջանի մազերի կամ այլ կոշտ մազերի վրա, ինչպիսիք են կրծքավանդակի մազերը, հոնքերը կամ թարթիչները:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024