Գրադարան

Ոջլոտություն. ախտանիշներ

Ոջլոտություն. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ոջլոտության ընդհանուր գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:

  • Ուժեղ քոր գլխի, մարմնի կամ սեռական օրգանների շրջանում:
  • Մազերի շարժումից թրթռացող զգացում:
  • Գլխամաշկի, մարմնի, հագուստի, սեռական կամ մարմնի այլ մազերի վրա ոջիլների առկայություն. հասուն ոջիլները կարող են լինել մոտավորապես քնջութի (кунжут) սերմի չափ կամ մի փոքր ավելի մեծ:
  • Մազերի ցողունների վրա ոջիլների ձվիկեր (անիծներ). դրանք կարող են լինել դժվար տեսանելի, քանի որ շատ փոքր են: Ամենահեշտը նկատվում են ականջների և պարանոցի շուրջը: Անիծները կարող են շփոթվել թեփի հետ, սակայն, ի տարբերություն թեփի, դրանք մազերից հեշտությամբ չեն մաքրվում:
  • Խոցեր գլխամաշկի, պարանոցի և ուսերի վրա. ուժեղ քորելը կարող է հանգեցնել փոքր կարմիր բշտիկների, որոնք երբեմն կարող են վարակվել բակտերիայով:
  • Խայթոցի հետքեր, հատկապես գոտկատեղի, աճուկի, ազդրերի վերին հատվածում և ցայլքի՝ սեռական շրջանում:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք ձեր բժշկին, եթե կասկածում եք, որ դուք կամ ձեր երեխան ոջիլ ունեք: Այն բաները, որոնք հաճախ շփոթվում են անիծների հետ, ներառում են՝

  • թեփ
  • մազերի արտադրանքների, օրինակ՝ օճառի մնացուկներ
  • մազերի ցողունների վրա մահացած մազի մնացուկներ
  • կեղևներ, կեղտ կամ այլ մնացուկներ
  • մազերի մեջ առկա այլ փոքր միջատներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2023 վերանայվել է՝ 04-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով