Մեդիտացիա
16-05-2019
2 րոպե

Մեդիտացիան հին արևելյան մեթոդ է, որն արևմտյան երկրներում դարձել է խիստ հանրաճանաչ որպես հոգեպես հանգստանալու և ուղեղի վրա կենտրոնանալու գործիք։
Մեդիտացիան կարող է օգնել ձեր առօրյա կյանքում, որպեսզի նվազեցնեք սթրեսը և բարելավեք ընդհանուր ինքնազգացողությունը։
Ի՞նչ է մեդիտացիան
Մեդիտացիան «միտք-մարմին» կամ ռելաքսացիոն թերապիայի մեթոդ է։
Մեդիտացիայի ընթացքում դուք ձեր միտքը կենտրոնացնում եք ինչ-որ բանի վրա, օրինակ՝ շնչառություն, ձայներ, մարմնի շարժումներ, զգացողություններ կամ «մանտրա» («չանտ»)։
Սա օգնում է, որպեսզի լարված կամ անհանգիստ ու տագնապած վիճակում ձեր ուղեղը մնա կենտրոնացած և խաղաղված՝ «հեռանալով» ձեզ անհանգստացնող մտքերից, ներքին հակասություններից կամ մտատանջություններից։
Որո՞նք են մեդիտացիայի առողջական օգուտները
Մեդիտացիան օգտակար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության համար։ Այն կարող է օգնել, որպեսզի մեղմացնեք բազմաթիվ առողջական խնդիրների ախտանիշներ, այդ թվում՝
Մեդիտացիան կարող է նաև օգտակար լինել հոգեկան առողջության ոլորտում՝ օգնելով, որ՝
- կառավարեք սթրեսը
- բարձրացնեք ձեր ինքնագիտակցումը
- կենտրոնանաք ներկա պահի վրա։
Ինչպե՞ս մեդիտացվել
Այսօր ինտերնետում կամ գրականության մեջ կարող եք հանդիպել մեդիտացիայի բազմաթիվ մեթոդների, սակայն դրանց բոլորի հիմնական գաղափարը նույնն է։
- Գտեք հանգիստ ու հարմար մի վայր, որտեղ ձեզ խանգարող չկա կամ դուք չեք կարող հեշտությամբ ձեզ ուշադրությունը շեղել այլ բաների վրա։
- Նստեք կամ պառկեք հարմարավետ դիրքում, օրինակ՝ նստեք բազկաթոռին կամ պառկեք փափուկ հատակին։
- Փակեք ձեր աչքերը։
- Կենտրոնացրեք ձեր ուշադրությունը կոնկրետ մեկ բանի վրա, օրինակ՝ շնչառություն, ձեր շուրջբոլորն առկա ձայներ կամ որևէ կոնկրետ առարկա։
Լավագույն արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է մեդիտացիայով զբաղվել կանոնավոր կերպով, հատկապես, երբ այն դառնում է սովորույթ։
Մեդիտացիան ամրապնդելու խորհուրդներ
Մեդիտացիան կարող է կատարվել ցանկացած վայրում։ Այն ձեզնից շատ ժամանակ չի խլում։ Փորձեք օրական 1-2 րոպեից՝ շաբաթների և ամիսների ընթացքում աստիճանաբար երկարացնելով տևողությունը և հասցնելով 15-20 րոպե։ Կարևորն այն է, որ դուք ամեն օր կրկնեք ձեր մեդիտացիան։
Եթե դժվարությունների եք հանդիպում, կարող եք՝
- մասնակցել մեդիտացիայի ծրագրերին ու դասընթացներին
- օգտագործել մեդիտացիայի DVD կամ YouTube-ային հոլովակ
- օգտվել բջջային հավելվածներից:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021