Գրադարան

Ձվազատման ցավեր. պատճառներ

Ձվազատման ցավեր. պատճառներ

Time Read 1 րոպե

Ձվազատման ցավը կամ միտելշմերցն առաջանում է ձվազատման (օվուլյացիայի) ժամանակ, երբ ձվարանի բշտիկը (ֆոլիկուլը) պատռվում է և ազատում ձվաբջիջ:

Որոշ կանայք ամեն ամիս դաշտանային ցիկլի մեջտեղում ունենում են ցավեր, մյուսներն ունենում են միայն երբեմն: Եվ, կան կանայք, ովքեր ընդհանրապես իրենց ձվազատումը չեն զգում, և դա նույնպես նորմալ է:

Ձվազատման ցավի կամ համախտանիշի ճշգրիտ պատճառը անհայտ է, սակայն ցավի հնարավոր պատճառները կարող են ներկայացնել հետևյալը:

  • Ձվազատման ընթացքում ձվաբջջի արձակումից անմիջապես առաջ ֆոլիկուլային աճը ձգում է ձեր ձվարանների մակերեսը՝ առաջացնելով ցավ:
  • Պատռված ֆոլիկուլից հոսող արյունը կամ հեղուկը գրգռում է որովայնի խոռոչը ծածկող լորձաթաղանթը (որովայնամիզ), որն էլ հանգեցնում է ցավի:

Ձեր դաշտանային ցիկլի ցանկացած այլ ժամանակային կետում առաջացող ցավը ձվազատման ցավ չէ: Դա կարող է լինել սովորական դաշտանային ցավ (դիսմենորեա), եթե առաջանում է ձեր դաշտանի ընթացքում կամ որովայնի կամ կոնքի այլ խնդիրներից ծագող ցավ: Եթե ունեք ուժեղ ցավ, դիմեք ձեր բժշկին:

Հոդվածը տեղադրվել է՝ 31-05-2023 վերանայվել է՝ 31-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով