Գրադարան

Ձվազատման ցավեր. բուժում

Ձվազատման ցավեր. բուժում

Time Read 1 րոպե

Ձվազատման (օվուլյացիոն) ցավի կամ միտելշմերցի հնարավոր բուժումները կարող են ներառել հետևյալը:

  • Ցավազրկողներ. դաշտանային ցիկլի մեջտեղում սկսվող ցավն ու անհարմարավետությունը թեթևացնելու համար փորձեք սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե):
  • Հղիության հսկողության հաբեր (բերանային հակաբեղմնավորիչներ). եթե ձվազատման ցավերը ձեզ մեծ անհանգստություն են պատճառում կամ առաջանում են ամեն ամիս, հարցրեք ձեր բժշկին հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու մասին: Այս հաբերի որոշ տեսակներ ճնշում են ձվազատումը, ինչը կարող է դրանք ընդունելու ընթացքում օգնել թեթևացնելու ձվազատման ցավը:

Այնուամենայնիվ, կանանց մեծ մասը որևէ դեղամիջոց ընդունելու կարիք չի զգում կամ բավարարվում է տնային միջոցներով:

Հոդվածը տեղադրվել է՝ 31-05-2023 վերանայվել է՝ 31-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով