Առողջական խնդիրներ

Շարժման հիվանդագին վիճակ (ծովային հիվանդություն)

Շարժման հիվանդագին վիճակ (ծովային հիվանդություն)

Time Read 3 րոպե

​Շարժման (կամ ճանապարհորդության) հիվանդագին վիճակն առաջանում է, երբ շարժվող տրանսպորտային միջոցում գտնվելիս ​վատառողջ եք զգում:

Այն ավելի հայտնի է որպես «ծովային հիվանդություն», քանի որ առաջին անգամ նկարագրվել է որպես ծովային ճոճքի ազդեցությամբ ի հայտ եկող հիվանդագին վիճակ: Այլ անվանումներից են՝ «շարժման հիվանդություն», «oդային հիվանդություն» (վատառողջ եք զգում թռչող օդանավում), «ճանապարհորդության հիվանդություն» (վատառողջ եք զգում որևէ միջոցով ճանապարհորդելիս) կամ «ավտոմեքենայի հիվանդություն» (երբ վատառողջ եք զգում շարժվող մեքենայում): Ընդհանուր առմամբ, սա համարվում է օրգանիզմի նորմալ պատասխան և կարող է կանխարգելվել:

Ի՞նչ է շարժան հիվանդությունը

Կարծիք կա, որ շարժման հիվանդությունն առաջանում է շարժվող տրանսպորտային միջոցի մեջ ձեր մարմնի ոչ հավասարակշռված վիճակի պատճառով, որն առաջացնում է զգացողությունների խառնաշփոթ:

Տրանսպորտային միջոցներից բացի (մեքենա, նավ կամ ինքնաթիռ), շարժման ժամանակ հիվանդագին կամ վատառողջ վիճակի առաջացմանը կարող են նպաստել նաև ատրակցիոնային զվարճանքները (կարուստլ) և վիրտուալ իրականության խաղերը:

Բազմաթիվ մարդիկ, հատկապես՝ կանայք և երեխաները ավելի խոցելի են այս վիճակի նկատմամբ, թեև 10-12 տարեկանից հետո շարժման հիվանդագին վիճակն ավելի հազվադեպ է հանդիպում: Այն նաև ավելի հազվադեպ է ի հայտ գալիս մինչև 2 տարեկան երեխաների շրջանում:

Եթե դուք արդեն ունեք այնպիսի վիճակ, որը կարող են առաջացնել սրտխառնոց, օրինակ՝ հղիություն կամ միգրեն, ապա շարժման հիվանդության նկատմամբ ավելի հակված կլինեք:

Շարժման հիվանդության ախտանիշները

Շարժման անառողջ վիճակի ամենագլխավոր ախտանիշը սրտխառնոցն է, սակայն դուք կարող եք նշել այլ ախտանիշներ ևս, այդ թվում՝

Շարժման հիվանդության բուժումը և կանխարգելումը

Շարժման հիվանդության ախտորոշման համար որևէ հետազոտություն չի պահանջվում, քանի որ դուք տեղյակ եք, թե ինչ պայմաններում են ձեր գանգատներն ի հայտ եկել: Սովորաբար, մի քանի օրվա ընթացքում ձեր օրգանիզմը հարմարվում է ստեղծված իրավիճակին, և գանգատները մեղմանում կամ անհետանում են:

Փսխումից հետո դուք կարող եք ավելի լավ զգալ, ինչպես նաև ձեր գանգատները կարող են մեղմանալ կամ անհետանալ, եթե ավտոմեքենայից դուրս գաք (կամ ընթացքը դանդաղեցնեք): Սակայն, նույնիսկ ձեր երթուղին դադարեցնելուց հետո մեղմացած գանգատները կարող են շարունակվել մի քանի ժամվա ընթացքում կամ նույնիսկ ամբողջ օրը:

Շարժման հիվանդության լավագույն բուժումը կանխարգելումն է, և կան որոշ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել շարժվող տրանսպորտային միջոցում գտնվելիս: Ահա դրանցից մի քանիսը:

  • Նայեք մեքենայից դուրս, այլ ոչ թե ընթերցեք կամ զբաղվեք լափթոփով, պլանշետով կամ սմարտֆոնով: Եթե ճանապարհորդում եք նավով, ապա փորձեք կենտրոնացնել ձեր հայացքը հորիզոնի վրա:
  • Լսեք երաժշտություն և շնչեք գիտակցված:
  • Հնարավորության դեպքում ստեղծեք թարմ օդի մշտական առկայության պայմաններ: Օրինակ, օդանավում բացեք օդի փականը:
  • Եթե կարող եք, պառկեք կամ նստեք կայուն դիրքով՝ օգտագործելով նստարանի գլխատակը (подголовник): Կախված մեքենայից, նստեք ավելի քիչ ճոճվող նստարանին՝ դեմքով դեպի շարժման ուղղությունը: Ավտոբուսում կամ ավտոմեքենայում նստեք առջևի նստարանին, իսկ օդանավում՝ թևերից հետո:
  • Մինչև ճանապարհորդելը թեթև սնունդ ընդունեք և խուսափեք դժվարամարս սննդից կամ ալկոհոլից:
  • Օգտակար կարող են լինել նաև կոճղապղպեղը (իմբիր), անանուխը կամ ասեղաճնշիչ ապարանջանը:

Դուք կարող եք նաև մինչև ճանապարհորդելը ընդունել որոշ դեղամիջոցներ, որոնք կանխարգելում են շարժման հիվանդագին վիճակը, սակայն հիշեք, որ դրանք զերծ չեն կողմնակի ազդեցությունից: Հարցրեք ձեր բժշկին կամ դեղագործին, թե ինչպիսի դեղեր են նրանք խորհուրդ տալիս: Առավել ուշադիր եղեք, եթե դուք հղի եք կամ պատրաստվում եք այդ միջոցները տալ ձեր երեխաներին:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2020 վերանայվել է՝ 22-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: