Առողջական խնդիրներ

Թունավորում

Թունավորում

Time Read 2 րոպե

Թունավորումն այնպիսի նյութերի ներգործությանը ենթարկվելն է, որոնք կարող են վնասել մարդու առողջությունը և սպառնալ կյանքին:

Բժշկական փաստաթղթերում թունավորումները գրանցվում են որպես «էկզոգեն սուր թունավորում» (նշվելով հավանական թունավոր նյութի անվանումը):

Թունավորման դեպքերի մեծ մասը տեղի են ունենում տանը: Մինչև 5 տարեկան երեխաները ներկայացնում են պատահական թունավորման բարձր ռիսկի խումբ, ուստի համոզվեք, որ ձեր տան վնասաբեր նյութերը, այդ թվում՝ դեղերը, կենցաղային կամ լվացքի մաքրող միջոցները պահել եք ձեր երեխաների համար անհասանելի տեղերում:

Ինչպե՞ս կարող եմ թունավորվել

Թունավորման ամենահաճախ հանդիպող տարբերակը վնասաբեր նյութը կուլ տալն է, թեև կարող են տեղ գտնել նաև հետևյալ տարբերակները՝

  • վնասակար նյութի գոլորշիները շնչելը
  • վնասակար նյութ ներարկվելը
  • վնասակար նյութի շփում մաշկի հետ
  • վնասակար նյութի շփում լորձաթաղանթների հետ (աչքեր, բերանի խոռոչ)
  • թունավոր միջատների, օձերի, սարդերի և այլ կենդանիների խայթոցը կամ կծոցը:

Թունավորման ախտանիշները

Թունավորման ախտանիշները կախված են թույնի տեսակից, քանակից և խտությունից, ինչպես նաև թունավորված մարդու տարիքից, մարմնի զանգվածից և ընդհանուր առողջական վիճակից: Սակայն, ընդհանուր առմամբ, թունավորումները կարող են առաջացնել հետևյալ նշանները՝

Ե՞րբ դիմել բժշկական օգնության

Եթե դուք կասկածում եք, որ որևէ մեկն ունի դեղորայքային գերդոզավորում կամ թունավորվել է որևէ այլ նյութով, մի փորձեք ինքներդ որևէ օգնող բուժիչ միջոցառումներ կազմակերպել և անմիջապես դիմեք բուժօգնության:

Եթե թունավորված անձի մոտ առաջ են եկել հաճախակի փսխումներ, քնկոտություն, գիտակցության կորուստ, ցնցումներ կամ առողջական լուրջ խնդիրների մասին վկայող այլ նշաններ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2018 վերանայվել է՝ 28-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: