Սեռահասունացումն օրգանիզմի այն փոփոխություններն են, որոնք նախանշում են չափահաս տարիքի սկիզբը:
Այլ կերպ ասած, սեռահասունացումը կյանքի այն փուլն է, երբ աղջիկները սկսում են վերածվել կնոջ, իսկ տղաները՝ տղամարդու:
Աղջիկների սեռահասունացումը սովորաբար սկսվում է 9-11 տարեկանում, իսկ տղաներինը՝ 12-13-ում: Յուրաքանչյուր անձ տարբերվում է մյուսից, ուստի աղջիկների և տղաների սեռահասունացումը նաև կարող է սկսվել ավելի վաղ կամ ավելի ուշ:
Սեռահասունացումն իրենից ներկայացնում է դեպի սեռահասունություն աստիճանական զարգացման գործընթաց և ներառում է օրգանիզմում ընթացող մեծ փոփոխություններ: Փոխվում է ձեր մարմինը, փոփոխվում են նաև ձե մտածողությունը և աշխարհընկալումը: Դուք սկսում եք ավելի շատ մտածել այն մասին, թե ով եք դուք, ինչն է ճիշտ և ինչն է սխալ, դառնում եք ավելի զգացմունքային (էմոցիոնալ ), սկսում եք վերաիմաստավորվել ձեր արժեքները, հայացքները, սկզբունքները և համոզմունքները:
Սեռահասունացման տարիներին նաև բարձրանում է ձեր ինքնագիտակցությունը: Դուք սկսում եք խորհել սիրո և սեռական հարաբարությունների մասին, ցանկանում եք դառնալ ավելի ազատ և ծնողներից անկախ: Սա նաև այն շրջանն է, երբ դուք մեծ աջակցության կարիք ունեք:
Երբեմն կարող եք միայնակ զգալ, կարծես չկա որևէ մեկը, ում հետ կկարողանայիք կիսվել ձեր մտահոգություններով ու տանջող հարցերով: Եթե այս թեմաներով կարող եք զրուցել ծնողների հետ, համարձակ կերպով փորձեք: Նրանք նույնպես անցել այս փուլը և կարող են ավելի լավ հասկանալ ձեր խնդիրը, քան կարծում եք:
Եթե, այնուամենայնիվ, չեք համարձակվում կիսվել ծնողների հետ, փորձեք զրուցել վստահելի բարեկամի, ընկերների կամ ձեր բժշկի հետ:
Փորձարկումներն արեք զգուշությամբ
Բազմաթիվ դեռահասներ սեռահասունացման տարիքում սկսում են փորձարկել նոր մտքեր, իրենց, իրենց ընտանիքի և ընկերների վերաբերյալ կարծիք կազմելու նոր մոտեցումներ, ինչպես նաև սկսում են խորհել ռիսկային ու դեռևս անհայտ բաներ փորձելու մասին:
Ծխելու, ալկոհոլ օգտագործելու և սեռական «փորձարկումները» դեռահաս տարիքում խիստ տարածված երևույթներ են, սակայն կարևոր է հիշել, որ մինչև 18 տարեկաններին ծխելը և ոգելից խմիչքներ օգտագործելը կարող է արգելված լինել օրենքով, իսկ սեռական հարաբերությունների վերաբերյալ օրենքն ավելի խիստ է:
Պետք է նաև հասկանալ, որ այս օրենքների նպատակը ձեր կյանքի վաղ շրջանում, երբ բազմաթիվ հարցեր դեռ անորոշ են, ռիսկային վարքագծեր դրսևորելուց և հնարավոր վնասներից, ինչպես նաև հնարավոր բարդություններից հեռու պահելն է:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024