Կարիճի խայթոցն առաջանում է կարիճի պոչի ծայրին գտնվող խայթիչով:
Երբ կարիճը խայթում է, նրա խայթիչը կարող է թույն արձակել: Կարիճի թույնը պարունակում է թույների (տոքսինների) բարդ խառնուրդ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա (նեյրոտոքսիններ):
Կարիճները հոդվածոտանիներ են, որոնց մարմնի երկարությունը մինչև 10-12 սմ է կազմված է գլխակրծքից և հատվածավոր փորիկից, իսկ վերջինս՝ առջևի լայն և ետին երկար մասերից (պոչ): Փորիկի վերջնային հատվածը վերջանում է 2 թունագեղձերով, որոնք բացվում են կեռ խայթիչի մեջ։ Ոտքերը 4 զույգ են, խելիցերները՝ ունելիանման։ Կարիճները գիշերային կենդանիներ են, որոնք սովորաբար չեն խայթում, քանի դեռ չունեն պաշտպանվելու կամ հարձակվելու առիթ:
Ռիսկի գործոններ
Որոշ գործեր կամ իրավիճակներ կարող են մեծացնել կարիճի խայթոց ստանալու ռիսկը:
- Այնպիսի միջավայրում ապրելը, որտեղ կարիճներն կան. կարիճները տարածված արևադարձային, մերձարևադարձային, անապատային տարածաշրջաններում, ինչպես նաև արևադարձային խոնավ անտառներում։ Դրանք առավել հաճախ հանդիպում են Մեքսիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Հնդկաստանում:
- Այնպիսի միջավայրում աշխատելը, արշավելը կամ ճամբարելը, որտեղ կարիճներն կան. կարիճները սովորաբար ապրում են քարերի, ավազի, գերանների կամ ծառերի կեղևի տակ: Կարիճ տեսնելու հավանականությունը մեծանում է, երբ աշխատում եք դրսում, արշավում եք կամ գիշերում բնության գրկում:
- Այնպիսի տարածաշրջաններ ճամփորդելը, որտեղ կարիճներն են. ավելի հավանական է, որ դուք հանդիպեք ավելի վտանգավոր կարիճների, եթե ճանապարհորդում եք աշխարհի որոշակի տարածաշրջաններում: Եվ դուք կարող եք դրանց տուն բերել ձեզ հետ, քանի որ կարիճները կարող են թաքնվել հագուստի, ուղեբեռի և բեռնափոխադրման տարաների մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024